Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 36:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի վրա ու ասա՛ լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես իմ նախանձով ու բարկությամբ խոսեցի այն բանի համար, որ դուք հեթանոսներից նախատինք եք կրել”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի մասին և ասա՛ սարերին ու բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես խոսում եմ նախանձախնդրությամբ և իմ զայրույթով, որովհետև դուք ազգերի նախատինքը կրեցիք"։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 36:6
11 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց համար խաղաղության տունկ եմ աճեցնելու, ու երկրի վրա նրանք այլևս սովից չեն հյուծվելու և ոչ էլ նախատինք են կրելու ազգերի կողմից։


Իսկ ես հավիտյան պիտի ցնծամ, Սաղմոս երգեմ Հակոբի Աստծուն։


Եվ ձեզ վրա ազգերի անարգանքն այլևս չի լինելու, ժողովուրդներից այլևս նախատինք չեք կրելու, և ձեր ազգն այլևս անզավակ չի մնալու”»,- ասում է Տերը՝ Աստված։


Նրանց վրա իմ բարկությունն ու ցասումը ի կատար կածվի, ու կմխիթարվեմ։ Եվ կիմանան, որ ես՝ Տերս, խոսեցի իմ վրեժխնդրությամբ, որպեսզի իրենց վրա իմ բարկությունն ի կատար ածեի։


Ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ձեռքս բարձրացնելու եմ ձեր շուրջը գտնվող ազգերի վրա. նրանք կստանան իրենց անարգանքը”։


նաև նախանձս՝ իմ բարկության հրով։ Խոսեցի, թե այն օրն Իսրայելի երկրի վրա մի՞թե մեծ երկրաշարժ չի լինելու.


Եվ այն օրը, երբ Գովգը գա Իսրայելի երկրի դեմ,- ասում է Տերը՝ Աստված,- դուրս է հորդելու զայրույթս,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ