Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 36:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 դրա համար մարգարեացի՛ր ու ասա՛. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ ձեր շուրջը գտնվող բոլոր ազգերի անարգանքին ենթարկվեցիք, տարագրվեցիք բազում ազգերի կողմից, ծաղրի առարկա ու ազգերի նախատինք եղաք,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 ուստի մարգարեացի՛ր և ասա՛. "Այսպես է ասում Տեր Աստված. "Հենց նրա համար իսկ, որ ձեզ ամայի դարձրին և չորս կողմից ճզմեցին ձեզ, որ մնացած ազգերի սեփականությունը դառնաք, և մարդկանց չարալեզու վատաբանության թիրախ դարձաք և նախատինք եղաք։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 36:3
33 Խաչաձեւ Հղումներ  

իրենց երկիրը պիտի ենթարկվի կործանման ու հավիտենական ծաղրի։ Ամենքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան և շարժեն իրենց գլուխները։


վարկաբեկում են, քաղցրությամբ ենք պատասխանում։ Ողջ աշխարհի ծաղրանքի և բոլորի անարգանքի առարկան դարձանք մինչ այժմ։


Այն բանի համար, որ իմ ժողովրդին մոլորեցնում էին՝ ասելով՝ խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, բայց խաղաղություն չկար, և որ ժողովուրդը պատ էր կառուցում, իսկ նրանք այնպես էին ծեփում, որ փլվեր,-


Տերը, իբրև թշնամի, կործանեց Իսրայելը, կործանեց նրա թագավորին, կործանեց նրա բոլոր ամրոցները և Հուդայի դստեր տառապանքներին տառապանքներ ավելացրեց։


Տերն անխնա խորտակեց Հակոբի տան գեղեցկությունը, քանդեց ու չխնայեց, Հուդայի դստեր ամրոցները գետնին հավասարեցրեց, անարգեց նրանց իշխաններին ու թագավորներին։


Քսանմեկ տարեկան էր Սեդեկիա արքան, երբ թագավոր դարձավ։ Տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն Ամիտաալ էր. սա դուստրն էր Երեմիայի, որը Լուբենայից էր։


«Կերավ ինձ, հասավ ինձ վրա, բաժանեց ինձ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, ինձ դարձրեց կարծես մի դատարկ աման, վիշապի նման ինձ կուլ տվեց, իր փորը լցրեց իմ փափկություններով։ Հեռացան իմ տանջանքները,


«Չե՞ս տեսնում՝ ի՛նչ է խոսում այդ ժողովուրդը՝ ասելով. “Աստված, որ ընտրել էր երկու ազգատոհմերի, մերժեց նրանց”։ Այդպիսով նրանք զայրացնում են իմ ժողովրդին, կարծես նրանց համար նա այլևս ազգ չէ»։


Դրանց պիտի ցրեմ աշխարհի բոլոր ազգերի ու թագավորությունների մեջ՝ նախատինքի, անարգանքի, ատելության ու անեծքի արժանացնելով ամենուրեք, ուր էլ որ վտարեմ դրանց։


գերեզմանի պես ողջ-ողջ կուլ տանք նրան և երկրից ջնջենք նրա հիշատակը,


ու առաջնորդեցիր նրան։ Ամրացան նրա արմատները, և այն լցրեց երկիրը,


Դպրապետին՝ ինչպես «Իդիթոմը»։ Սաղմոս Դավթի


Զվարճաբանության, առակի և ծաղրուծանակի նյութ կդառնաս բոլոր այն ազգերի մեջ, որոնց կհանձնի քեզ Տերը։


որը, լքվելով նրանց կողմից, պիտի վայելի իր շաբաթները, քանի որ այն ավերակ էր դարձել իր բնակիչների պատճառով։ Նրանք պիտի պատժվեն իրենց կատարած անօրենությունների համար այն բանի փոխարեն, որ արհամարհեցին իմ պատվիրանները, և իմ հրամանները նրանց համար տաղտկալի դարձան։


Նրա վրա մռնչացին և իրենց ձայներն արձակեցին առյուծները, որոնք ավերակ դարձրին նրա երկիրը։ Նրա քաղաքները կործանվեցին, այլևս բնակիչներ չունեցան։


ովքեր իրենց շուրթերը շարունակ իմ դեմ են շարժում։


Նրանց բնակեցված քաղաքներն ավերվելու են, նրանց երկիրն ամայության է մատնվելու։ Ու կիմանան, որ ես եմ Տերը”»։


Քո բերանով գոռոզացել ես իմ դեմ և մեծ-մեծ խոսել իմ հասցեին, և ես լսել եմ դրանք”։


դրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Չեմ կարող իմ զայրույթի հրով չխոսել մյուս ազգերի մասին, նաև բոլոր եդովմացիների մասին, որովհետև իմ երկիրն իրենց համար վտարանդի դարձրին, ոտնահարելով անարգեցին բնակիչներին՝ ավերի ու ավարի մատնելով”։


Պետք չէ մտնեիր ժողովուրդների [𝕸 իմ ժողովրդի] դռներով նրանց ցավերի օրը, պետք չէ տեսնեիր նրանց ժողովարանները նրանց կործանման օրը և պետք չէ հարվածեիր նրանց զորքին նրանց կորստյան օրը։


Աստվա՛ծ զորությունների, դեպի մե՛զ վերադարձիր, Ցո՛ւյց տուր մեզ երեսդ, և մենք կփրկվենք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ