Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 36:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Նրանց ցրեցի ազգերի մեջ, սփռեցի նրանց երկրներով մեկ։ Դատեցի նրանց ըստ իրենց ընթացքի և ըստ իրենց մեղքերի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Նրանց ցրեցի ազգերի մեջ, նրանք ցիրուցան եղան երկրների մեջ. նրանց ճանապարհի և նրանց արարքների համեմատ դատաստան արեցի նրանց։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 36:19
15 Խաչաձեւ Հղումներ  

Դա արեցի նրանց պղծությունների ու անօրենությունների համար և նրանցից երես դարձրի։


Տերը՝ քո Աստվածը, քեզ կցրի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կպաշտես քեզ ու քո հայրերին անծանոթ փայտե ու քարե օտար աստվածների։


Աստված կհատուցի յուրաքանչյուրին նրա գործերի համաձայն.


«Քանի որ ահա ես հրաման եմ տալիս և կցրեմ ձեզ բոլոր ազգերի մեջ, ո՛վ Իսրայելի տուն, ինչպես որ ցորենն է հեծանոցով քամուն տրվում, բայց նրա փշուրը չի ընկնի գետնին։


Քեզ ցրիվ եմ տալու ազգերի մեջ, ցիրուցան եմ անելու երկրներով մեկ, և քո միջից քո պղծությունը վերանալու է։


Ուստի ձեզնից յուրաքանչյուրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատելու, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Ամենակալ Տերը։- Դարձե՛ք և հե՛տ կանգնեք ձեր բոլոր ամբարշտություններից, և անիրավության համար տանջանքների չեք մատնվի։


Ձեր մեկ չորրորդ մասը մահով կոչնչանա, մեկ չորրորդ մասն էլ սովից կմեռնի ձեր մեջ, մյուս չորրորդ մասը բոլոր ուղղություններով ցրիվ կտամ, իսկ մեկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից կընկնի. սուր կքաշեմ նրանց հետևից։


Եվ նրանց վրա թափեցի իմ զայրույթը՝ իմ բարկության հրով նրանց ոչնչացնելու։ Ըստ նրանց ճանապարհի էլ նրանց գլխին բերեցի”»,- ասում է Տերը՝ Աստված։


Այլ այժմ՝ շուտով իմ բարկությունը քեզ վրա թափելու եմ, իմ զայրույթն ի կատար եմ ածելու, քեզ հետ դատաստան եմ տեսնելու ըստ քո բռնած ճանապարհի և քեզ քո պաշտամունքների բոլոր պղծությունների համար պատժելու եմ։


ահա հասել է քո վախճանը։ Բարկությունս ուղարկելու եմ


Դուք պիտի կորչեք ժողովուրդների մեջ, և ձեր թշնամիների երկիրը ձեզ կուլ պիտի տա։


Ես՝ Տերս, խոսեցի։ Կգա ժամանակ, այդպես կանեմ ու հետ չեմ կանգնի, ոչ էլ կողորմեմ, ոչ էլ կսփոփեմ, այլ ըստ քո բռնած ճանապարհի ու քո վարմունքի էլ քեզ կպատժեմ,- ասում է Ամենակալ Տերը։- Ուստի քեզ դատելու եմ ըստ քո թափած արյան, ըստ քո խորհուրդների եմ քեզ պատժելու, ո՛վ դու, պի՛ղծ ու անվանարկյա՛լ, որ սաստկացրել ես ինձ դառնացնելը”»։


“Բոլոր ազգերը կիմանան, որ Իսրայելի տունն իր մեղքերի պատճառով գերեվարվեց։ Քանի որ ինձ անարգեցին, ես էլ նրանցից երես դարձրի և նրանց իրենց թշնամիների ձեռքը մատնեցի, ու բոլորն էլ սրից ընկան։


Ոտքի՛ կանգնիր և գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ. պղծության պատճառով ամբողջությամբ կործանվեցիք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ