Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 36:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Բազմացնելու եմ ձեր մեջ մարդկանց, առհասարակ Իսրայելի տունն ամբողջովին։ Վերաբնակեցվելու են քաղաքները, վերաշինվելու՝ ավերակները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ ձեզ վրա մարդկանց պիտի շատացնեմ, Իսրայելի ամբողջ տունը, բոլորին, և քաղաքները պիտի բնակեցվեն, իսկ ավերակները պիտի կառուցվեն։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 36:10
21 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբի հավաքված որդիները նոր տունկի նման պիտի ընձյուղներ տան. Պիտի ծաղկի Իսրայելը, և աշխարհը պիտի լցվի նրա պտղով։


Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր ավերակները. նրա բոլոր ավերակները դրախտի եմ վերածելու, արևմտյան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախություն ու ցնծություն են նրա մեջ տեղ գտնելու, փառաբանություն ու օրհնության ձայն։


Լեռները Երուսաղեմի ավերակների հետ միասին ցնծության կոչ պիտի արձակեն, քանզի Տերը ողորմեց նրանց և փրկեց Երուսաղեմը։


Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու կհառնես ու կկոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։


Պիտի վերաշինեն դարավոր ավերակները, նախկինում ավերվածները պիտի վերականգնեն և նորոգեն դարերից ի վեր փլատակված քաղաքները։


Այնտեղից կծավալվի երգիչների ու պարողների ձայնը։ Պիտի բազմացնեմ նրանց, և նրանք չպիտի նվազեն, պիտի տարածեմ նրանց, և նրանք չպիտի թուլանան։


Եվ Հուդայի երկրի բնակիչներն իրենց քաղաքներով ու գործավորներով հանդերձ պիտի հարստանան հոտերով,


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մարդ ու անասունից զուրկ այդ ավերակ վայրում և դրա բոլոր քաղաքներում դարձյալ պիտի լինեն հովվական իջևաններ ու ոչխարների հոտերի մակաղատեղիներ։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր անօրենություններից, ավերակները վերաշինվելու են, քաղաքներն էլ վերաբնակեցնելու եմ,


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ես դարձյալ այցի եմ գալու Իսրայելի տանը՝ իրագործելու դրանք. բազմացնելու եմ մարդկանց՝ հոտերի պես։


Տերը խոսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են։ Նրանք ասում են. “Չորացան մեր ոսկորները, մեր հույսը կտրվեց, ու մենք մեռանք”։


Կասես նրանց. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես վերցնում եմ Իսրայելի տունը ազգերի միջից, որոնց մեջ մտել էին, հավաքելու եմ նրանց իրենց շուրջը գտնվող բոլոր ազգերից ու տանելու եմ Իսրայելի երկիրը։


Նրանց դարձնելու եմ մեկ ազգ իմ երկրում՝ Իսրայելի լեռների վրա. որպես թագավոր՝ մեկ իշխան է լինելու նրանց վրա։ Այլևս երկու ազգ չեն լինելու, ոչ էլ երկու թագավորությունների բաժանված,


Խաղաղության ուխտ եմ կնքելու նրանց հետ, և նրանց հետ այդ ուխտը հավիտենական է լինելու։ Հաստատուն եմ դարձնելու նրանց ու բազմացնելու, սրբարանս էլ դնելու եմ նրանց մեջ՝ հավիտենապես։


Դրա համար էլ Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այժմ Հակոբին գերությունից հետ եմ դարձնելու, ողորմելու եմ Իսրայելի տանը, նախանձախնդիր եմ լինելու իմ սուրբ անվան համար։


Եվ կդարձնեմ Իսրայելի իմ ժողովրդի գերությունը. և կշինեն ավերված քաղաքներն ու բնակություն կհաստատեն, այգիներ կտնկեն ու դրանց գինին կխմեն, պարտեզներ կաճեցնեն ու դրանց պտուղը կուտեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ