Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 33:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Իսկ եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, բայց փողով նշան չտա, ժողովուրդն էլ չզգուշանա, վրա հասած սուրը նրանցից մեկին բռնի, ապա սա իր անօրենության պատճառով բռնված կլինի. բայց սրա արյունը դետից եմ պահանջելու”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Բայց եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, ու փող չհնչեցնի, և ժողովուրդը չզգուշացվի, սուրը գա և նրանցից մի հոգու տանի, այդ մարդն իր անօրենության պատճառով տարվեց, բայց նրա արյունը ես դետի ձեռքից եմ պահանջելու”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 33:6
13 Խաչաձեւ Հղումներ  

Ռուբենը պատասխանեց ու ասաց նրանց. «Ես չասացի՞ ձեզ. “Մեղք մի՛ գործեք պատանու դեմ”, սակայն դուք ինձ չլսեցիք։ Եվ ահա նրա արյունը վրեժ է խնդրում»։


Ձեր կյանքի արյան դիմաց հաշիվ կպահանջեմ բոլոր գազաններից, ինչպես նաև այն մարդուց, որը իր ձեռքով մի այլ մարդու կյանքը կառնի։


Արդ, դուք՝ չա՛ր մարդիկ, իր տանը՝ անկողնում, սպանել եք արդար մարդու։ Հիմա ես նրա արյունը պետք է պահանջեմ ձեզանից, ձեզ պիտի վերացնեմ երկրից»։


Ամբարիշտը պիտի մերժվի իր չարիքի պատճառով, իսկ իր հոգու սրբության ձգտողն արդար կլինի։


Դրա համար Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Նրանք մարգարեություն են անում իմ անունով, բայց ես չեմ ուղարկել նրանց, ոչ էլ պատվիրել եմ նրանց, որ ասեն. “Սուր ու սով չպիտի լինի այս երկրում”։ Մահվան քայքայիչ հիվանդությամբ և սրով ու սովով պիտի ոչնչանան այդ մարգարեները,


Ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի, իսկ որդին հոր մեղքի տակ չպիտի ընկնի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունների։ Արդարի արդարությունն իր վրա է լինելու, անօրենի անօրենությունը՝ իր»։


Իսկ երբ արդարն իր արդարությունից շեղվի, անիրավություն գործի, անօրեն մարդու արած բոլոր անօրենությունների նման, նրա բոլոր արդար գործերը, որ կատարած կլինի, չեն հիշվելու։ Այն հանցանքների համար, որոնց մեջ նա ընկած կլինի, և այն մեղքերի համար, որ գործած կլինի,- դրանց մեջ էլ մեռնելու է։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահավասիկ ես այդ հովիվների դեմ եմ և հոտերս նրանց ձեռքից պահանջելու եմ, նրանց արգելելու եմ արածեցնել հոտերս, և այլևս նրանց չեն արածեցնելու։ Փրկելու եմ հոտերս նրանց ձեռքից. այլևս նրանք համար կերակուր չեն լինելու”։


Իսկ երբ նրանք ընդդիմացան ու հայհոյեցին, Պողոսը հագուստները թափ տվեց ու ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը. ես անպարտ եմ։ Այսուհետ հեթանոսների մոտ եմ գնում»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ