Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 33:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 «Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի. քո ժողովրդի որդիները շրջում են, քրթմնջում քեզ վրա պարիսպների մոտ, պալատների դռներին և մեկը մյուսին, եղբայրն իր եղբորն ասում է. “Հավաքվենք գնանք և լսենք Տիրոջ կողմից ասված պատգամները”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 «Իսկ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիները, որ պատերի մոտ և տների դռներում խոսակցում են քո մասին և մեկմեկու հետ խոսում են՝ իրար ասելով. “Եկե՛ք ու լսե՛ք, թե ի՛նչ բան կա Տիրոջից եկած”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 33:30
13 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով մեծարում է ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։


Օր օրի ինձ են փնտրում և ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել և իր Աստծու իրավունքը զանց չի առել. ահա նրանք եկել և արդար դատաստան են որոնում։ Փափագում են մերձենալ Աստծուն


Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։


Հապա ինչո՞ւ ամեն ոք իր ընկերոջը և կամ ամեն մեկն իր եղբորը չի ասում. “Ի՞նչ պատասխան տվեց Տերը, ի՞նչ խոսեց Տերը”։


որ մեղք գործեցիք ձեր հոգում, քանի որ ինձ ուղարկեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու մոտ՝ ասելով. «Մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն, և այն ամենը, ինչ որ Տերը՝ մեր Աստվածը, խոսի քեզ հետ՝ նույն ձևով հայտնի՛ր մեզ, ու մենք կկատարենք»։


«Մարդո՛ւ որդի, այդ մարդիկ իրենց կռապաշտական խորհուրդներն իրենց սրտի մեջ են դրել, իրենց անիրավությունների պատճառած տանջանքներն էլ՝ իրենց առջև։ Չլինի՞ թե ես եմ նրանց պատասխան տալու։


«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր Իսրայելի տան ծերերի հետ ու նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ինձ մոտ հարցում անելո՞ւ եք գալիս. կենդանի եմ ես, որ ձեզ պատասխան չեմ տալու”,- ասում է Ամենակալ Տերը։


ձեր նվերների երախայրիքը մատուցում, ձեր որդիներին ընծայաբերում եք, ձեր որդիներին առանձնացնում եք՝ կրակի միջով անցկացնելու համար։ Մինչև օրս պղծվում եք ձեր բոլոր մտածումների մեջ։ Եվ ես ձեզ պատասխա՞ն եմ տալու, ո՛վ տունդ Իսրայելի։ Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- ես ձեզ պատասխան չեմ տալու, ոչ էլ ձեր մտքով թող անցնի։


Եվ կիմանան, որ ես եմ Տերը։ Նրանց երկիրն ավերակ եմ դարձնելու. այն ամայի է դառնալու իրենց կատարած բոլոր գարշելի գործերի պատճառով”»։


«Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում, իսկ իրենց սրտերը շատ հեռու են ինձնից.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ