Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 32:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Երկիրը ողողվելու է քո կղանքով՝ լեռների վրա քո զորքերի բազմության պատճառով։ Ձորերը լցվելու են քեզանով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Երկիրը պիտի ողողեմ հոսող արյունով մինչև սարերը, և հեղեղատները քեզնով պիտի լցվեն։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 32:6
7 Խաչաձեւ Հղումներ  

Տերն այսպես է ասում. “Բայց դու պիտի իմանաս, որ ես եմ Տերը. ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրին, և այն կվերածվի արյան։


իսկ նրանց վիրավորները պիտի ընկնեն մեռելի պես, նրանցից նեխահոտ պիտի փչի, լեռները պիտի թրջվեն նրանց արյամբ։


Նրանց հետ պիտի ճզմվեն մեծամեծները, նաև խոյերն ու ցուլերը. երկիրը պիտի հարբի նրանց արյամբ, և նրանց հողը նրանց ճարպով պիտի լցվի։


ահա դրա համար էլ, կենդանի եմ ես,- ասում է Տերը՝ Աստված,- քանի որ դու արյամբ մեղանչեցիր, արյունն էլ հալածելու է քեզ. այն արյունը, որ ատեցիր, հենց նույն արյունն էլ հալածելու է քեզ։


Լեռներդ լցնելու եմ քո խոցվածներով, նաև բլուրներդ ու ձորերդ, և սրից խոցվածներն ընկնելու են քո բոլոր դաշտերում։


Եվ հնձանը կոխոտվեց քաղաքից դուրս, և հնձանից արյունը հոսում ու բարձրանում էր մինչև ձիու սանձերը. նրա երկարությունը մոտ հազար վեց հարյուր ասպարեզ էր։


որովհետև սրբերի և մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ արյուն խմել տվեցիր նրանց, որին արժանի էին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ