Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 32:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Այնտեղ դրվեցին Մոսոքն ու Թոբելը ու նրանց ամբողջ զորքը՝ նրանց գերեզմանի շուրջ, նրա բոլոր խոցվածները, նրա՝ սրից ընկած բոլոր անթլփատ խոցվածները, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Այնտեղ են Մոսոքը, Թոբելը և նրա ամբողջ բազմությունը. նրա շուրջն իր գերեզմաններն են, ամենքն անթլփատներ՝ սրով սպանված, որովհետև իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 32:26
11 Խաչաձեւ Հղումներ  

ինչպես նաև Նինվեի ու Քաղանի միջև գտնվող Դասեմը, որը մեծ քաղաք է։


Հաբեթի որդիներն են Գամերը, Մագովգը, Մադան, Հավանը, Ելիսան, Թոբելը, Մոսոքը և Թիրասը։


Հաբեթի որդիները՝ Գամեր, Մագովգ, Մադայի, Հովիդան, Եղիսան, Թոբել, Մոսոք և Թիրաս։


Նրանց վրա նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ ազգերի մեջ՝ դեպի Թարսիս ու Փուդ, դեպի Լուդ, Մոսոք և Թոբել, դեպի Հելլադա և հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը և ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մեջ։


Հույներն ու նրանց շուրջը գտնվող ժողովուրդներն են քեզ հետ ստրուկների առևտրով զբաղվել, պղնձե անոթներ են քո շուկաները մատակարարել։


Նրանք ննջել են հավիտենապես ընկած հսկաների հետ, որոնք գերեզման էին իջել իրենց պատերազմական զենքերով. նրանց անիրավություններն էլ դրվել են նրանց ոսկորների վրա, որովհետև զարհուրեցրել էին հսկաներին իրենց կենդանության ժամանակ։


քանզի իր ահն էր տարածել ողջերի երկրի վրա, բայց փարավոնը և նրա հետ իր ողջ զորքը ննջելու են սրով խոցված անթլփատների մեջ»,- ասում է Տերը՝ Աստված։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Գովգի վերաբերյալ ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, Գո՛վգ, իշխա՛ն Ռոսմեսոքի ու Թոբելի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ