Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 32:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Եվ հսկաներն ասելու են քեզ. “Ե՛կ, իջի՛ր անդունդների խորքերը. դու ումի՞ց էիր լավ։ Իջի՛ր և հանգրվանի՛ր անթլփատների հետ, սրից խոցվածների մեջ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Մեռելների աշխարհից զորավորների հզորները խոսելու են նրա մասին և նրա օգնողների հետ. իջել են, պառկել են անթլփատները՝ սրով սպանված։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 32:21
11 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք ննջել են հավիտենապես ընկած հսկաների հետ, որոնք գերեզման էին իջել իրենց պատերազմական զենքերով. նրանց անիրավություններն էլ դրվել են նրանց ոսկորների վրա, որովհետև զարհուրեցրել էին հսկաներին իրենց կենդանության ժամանակ։


Վայելչության ջրերից իջի՛ր, ննջի՛ր անթլփատների հետ, խոցվածների մեջ։


Նրանց զորությունը վերածվելու է ծեծված վուշի խռիվի, իսկ նրանց գործերը՝ կրակի կայծերի, և անօրեններն ու մեղավորները այրվելու են միասին, և չի լինելու ոչ ոք, որ հանգցնի կրակը։


Ամբարիշտը պիտի մերժվի իր չարիքի պատճառով, իսկ իր հոգու սրբության ձգտողն արդար կլինի։


Տերը ճանաչված է իր արած դատաստաններով, Եվ մեղավորները կպատժվեն ըստ իրենց ձեռքի գործերի։


Ո՞ւմ հետ համեմատվեցիր զորությամբ, փառքով ու մեծությամբ՝ բերկրալից ծառերի մեջ։ Իջի՛ր, ցա՛ծ իջիր երկրի խորքը՝ քո բերկրալից դրախտի ծառերով հանդերձ, անթլփատ ննջեցյալների մեջ՝ սրով խոցվածների հետ։ Այսպես են լինելու նաև փարավոնն ու նրա զորքերի ողջ բազմությունը»,- ասում է Տերը՝ Աստված։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ