Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 31:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ու երբ ծավալվեց, երկնքի բոլոր թռչունները նրա ճյուղերին բնակություն հաստատեցին, վայրի բոլոր կենդանիները նրա ոստերի տակ ձագեր հանեցին, և բազմաթիվ ազգեր նրա հովանու ներքո բնակություն հաստատեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Նրա ոստերի վրա բույն էին դնում երկնքի բոլոր թռչունները, նրա ճյուղերի տակ ծնվում էին դաշտի բոլոր գազանները, և նրա հովանու ներքո բնակվում էին բոլոր մեծամեծ ազգերը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 31:6
10 Խաչաձեւ Հղումներ  

Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս և դադար են առնում նրա ճյուղերի վրա»։


Իսրայելի բարձրաբերձ լեռից։ Տնկելու եմ, և ոստեր է արձակելու, պտղաբերելու է և մեծ մայրի է դառնալու։ Նրա տակ հանգստանալու են բոլոր կենդանիները, և նրա հովանու տակ օթևանելու են բոլոր թռչունները։ Նրա ճյուղերը հաստատ են մնալու նրա վրա։


բայց սերմանվելով՝ բուսնում և ավելի մեծ է լինում, քան բոլոր տունկերը, և արձակում է այնքան մեծ ճյուղեր, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնադրել»։


Ճյուղերի երկարության շնորհիվ նա գեղեցկացել էր իր բարձրությամբ, որովհետև նրա արմատներն էլ առատ ջրերի մեջ էին։


Ու երբ տապալվեց, երկնքի բոլոր թռչունները հանգիստ առան նրա վրա, վայրի բոլոր կենդանիները նրա բնի վրա հասան,


Նրանք գերեզման իջան նրա հետ՝ սրից խոցվածներով հանդերձ։ Իսկ նրա զավակները, որ բնակություն էին հաստատել նրա հովանու ներքո, զրկվելով իրենց կյանքից, բնաջնջվեցին։


Մարդ ուղարկեց նրանց առջևից. Հովսեփը ստրկության վաճառվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ