Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 31:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Այն բանի համար, որ չափից շատ բարձրացար, ճյուղերիդ ծայրերը հասան ամպերին, և ես տեսա ամբարտավանությունդ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Դրա համար այսպես ասաց Տեր Աստված. «Որովհետև բարձրացավ հասակով և իր գագաթը տերևախիտ ճյուղերի մեջ դրեց, ու իր սիրտը գոռոզացավ իր բարձրությամբ,

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 31:10
16 Խաչաձեւ Հղումներ  

Դու ահա կոտորեցիր եդովմացիներին, և քո սիրտը լցվել է սնապարծությամբ։ Այսուհետև տա՛նդ նստիր, ինչո՞ւ ես չարիք գրգռում, որ և՛ դու ընկնես, և՛ քեզ հետ նաև Հուդայի երկիրը»։


բայց Եզեկիան իր նկատմամբ ցույց տրված բարերարության համեմատ չհատուցեց, այլ մեծամտացավ, ուստի բարկություն իջավ նրա, Հուդայի ու Երուսաղեմի վրա։


Կործանումից առաջ թշնամանքն է, անկումից առաջ՝ չարակամությունը։


Կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է և փառքից առաջ՝ խոնարհվում։


Այնպես պիտի լինի, որ, երբ Տերը վերջացնի ամեն ինչ, որ կատարելու է Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում, իր բարկությունը պիտի թափի նաև մեծամտացողի վրա՝ Ասորեստանի իշխանի և գոռոզությամբ փայլող նրա աչքերի վրա։


Քո գեղեցկության պատճառով սիրտդ հպարտացավ, և իմաստությունդ ապականվեց՝ քո գեղեցկությամբ հանդերձ։ Քո մեղքերի առատության պատճառով քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզ խայտառակության մատնեցի։


որպեսզի ջրասուն բոլոր ծառերն իրենց բարձրությամբ այլևս չամբարտավանանան, իրենց կատարներն էլ մինչև ամպերը չարձակեն և չմնան իրենց գոռոզության մեջ, ինչպես նա, որ ջուր էր խմում։ Բոլորն էլ մահվան մատնվեցին երկրի խորքերում՝ խորխորատ իջած մարդկանց որդիների մոտ»։


Ահա Ասուրը՝ իբրև մի նոճի Լիբանանում՝ գեղեցիկ ճյուղերով, թավ ոստերով ու մեծությամբ բարձր. ամպերի մեջ էր նրա կատարը։


Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի փոսերում, բարձրացնելու իր բնակավայրը և ասելու իր սրտում. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։


Ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի։


Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ