Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։
«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Տյուրոսի իշխանի վրա։ Նրան կասես. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. դու համեմատության կնիք ես եղել՝ լի իմաստությամբ, և գեղեցկության պսակ։