Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 24:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 որովհետև հեծությունն արյան ու սգի մեջ է։ Թող վարսերդ չհյուսվեն, կոշիկներդ կրկին ոտքերիդ լինեն, չմխիթարվես նրանց շուրթերի խոսքերով և չուտես մարդկանց հացը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Լուռ հառաչի՛ր, մեռելի սուգ չպիտի անես. գլխաշորդ գլխի՛դ կապիր, կոշիկներդ ոտքերի՛դ հագիր, դունչդ մի՛ ծածկիր և մարդկանց հացը մի՛ կեր»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 24:17
18 Խաչաձեւ Հղումներ  

Ո՛չ գինի նվիրեցին Տիրոջը, ո՛չ էլ քաղցրացրին նրան. նրանց զոհերը որպես սգո հաց կլինեն նրանց համար. բոլորը, որ ուտեն դրանից, կպղծվեն, քանի որ իրենց հացն իրենց կմնա և թող չմտնի Տիրոջ տունը։


Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոկոտն էր գնում, և ամբողջ ժողովուրդը նրա հետ էր՝ գլուխները շորով ծածկած։ Բոլորը լաց լինելով բարձրանում էին։


Գլխին օծության յուղ ունեցող, պատմուճան հագնելու արժանացած և իր եղբայրների մեջ ավագ եղող քահանան, ի նշան սգո, գլխարկը թող չհանի, իր հագուստները չպատառոտի,


Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հանդերձները մի՛ պատառոտեք, որպեսզի չմահանաք, և ժողովրդի վրա բարկություն չիջնի։ Տիրոջ կողմից այրվածների համար թող ողբան ձեր եղբայրները և Իսրայելի ողջ տունը։


Սակայն Տերն իր սուրբ տաճարի մեջ է, և ողջ երկիրը թող վախենա նրա երեսից։


Երազատեսները կամաչեն, գուշակները կծաղրվեն, և բոլորը կբամբասեն նրանց, որովհետև չի լինի մեկը, որ լսի նրանց։


Այն օրը տաճարի ձեղունները կողբան,- ասում է Տերը,- շատերը կկործանվեն, և բոլոր վայրերի վրա լռություն կբերեմ»։


Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծու մոտ, Քանզի Աստծու զորությունները Երկրից շատ ավելի բարձրացան։


Կամքդ կատարել ուզեցի, Աստվա՛ծ իմ, Եվ օրենքներդ՝ իմ ներսում։


Տառապեցի և հույժ խոնարհ դարձա, Ամբողջ օրը տրտում շրջեցի,


Եվ բորոտը, որի վրա վերք կա, պետք է պատռված զգեստներ կրի, գլուխը բաց լինի, բերանը՝ ծածկված, և նա անմաքուր պետք է համարվի։


Երբ Հիսուսն իշխանի տուն եկավ և տեսավ փողհարներին ու մեծ ամբոխ,


ահա այդ ժամանակ Տերը խոսեց Ամոզի որդի Եսայու հետ և ասաց. «Գնա՛ ու քուրձդ հանի՛ր քո մեջքից և հողաթափերդ արձակի՛ր քո ոտքերից»։ Այդպես էլ արեց՝ քայլելով մերկ ու բոկոտն։


Թագավորին ու բռնացող իշխաններին ասացե՛ք. «Խոնարհվե՛ք ու գետնի՛ն նստեք, քանի որ ձեր փառքի պսակն ընկավ ձեր գլուխներից։


Առավոտյան խոսեցի ժողովրդի հետ, ինչպես որ Տերն էր ինձ պատվիրել։ Իսկ երեկոյան կինս մեռավ։ Հաջորդ առավոտյան արեցի այնպես, ինչպես որ Տերն էր ինձ պատվիրել։


Գլուխներին կտավե խույրեր են ունենալու, սրունքներին՝ կտավե անդրավարտիքներ։ Ծանր հագնված չպետք է լինեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ