Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 21:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 գուշակություն է դուրս եկել Երուսաղեմի դեմ՝ պատնեշ կանգնեցնելու, լիաբերան գոչելու, աղաղակ բարձրացնելու, դարպասները խոյահարելու, հող թափելու և պարսպակործաններ շինելու»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Տակնուվրա, տակնուվրա, տակնուվրա պիտի անեմ նրան. սա չպիտի լինի, մինչև որ նա, ում պատկանում է իրավունքը, գա. նրան եմ տալու այն”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 21:27
40 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։


Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա,


«Ես Սիոնում իմ թագավորին կարգեցի Սուրբ լեռան վրա»։


Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանություններն ու զորությունները։


Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու։


Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։


«Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և կքննի իմ ճանապարհներն իմ առաջ։ Եվ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք։ Ահա գալիս է,- ասում է Ամենակալ Տերը,-


Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։


Դրանից հետո Իսրայելի որդիները կդառնան ու կփնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և Դավթին՝ իրենց թագավորին, և վերջին օրերին կզորանան Տիրոջով ու նրա բարիքներով։


Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։


Տիրոջ խոսքը դարձյալ ինձ ուղղվեց ու ասաց.


Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր։


Քանզի այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալն է՝ Տերը։


Եվ իր ծառա Դավթի տնից մեզ համար փրկության եղջյուր հանեց,


Բոլոր ազգերին միասին կսասանեմ. բոլոր ազգերի ընտիր-ընտիր ինչքերը կգան, և այդ տունը փառքով կլցնեմ,- ասում է Ամենակալ Տերը։


ու նրանց վրա մի հովիվ եմ կարգելու՝ իմ ծառա Դավթին, և նա հովվելու է նրանց։ Նա է նրանց համար հովիվ լինելու,


ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդը կանարգեմ, Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա նրա սերնդից իշխան չեմ դնի, սակայն ես նրանց գերյալներին պիտի վերադարձնեմ, պիտի ողորմեմ նրանց»։


և իրենցից հզորներն իրենց վրա պիտի իշխեն։ Իրենց իշխանը իրենց միջից պիտի ելնի։ Պիտի հավաքեմ նրանց, ու նրանք պիտի վերադառնան ինձ մոտ, քանզի ո՞վ ինքն իրեն սիրտ կանի դառնալ Տիրոջ մոտ,- ասում է Տերը։-


Հակոբի ցեղից պիտի ելնի այդ այրը և պիտի կոտորի այդ քաղաքից փրկվածներին»։


ապա կխափանվի նաև իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառա Դավթի հետ,- նաև իմ պաշտոնյաների՝ ղևտացի քահանաների հետ,- թե՝ չի ունենա նա որդի, որ թագավորի նրա գահի վրա։


իսկ ես՝ Տերս, նրանց Աստվածն եմ լինելու, իմ ծառա Դավիթն էլ՝ իշխան նրանց մեջ։ Ես՝ Տերս, խոսեցի։


Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ. դու ինքդ էլ տեսնում ես։


Նրա թագավորության իններորդ տարում՝ տասներորդ ամսին, ամսի տասին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զորքով եկավ Երուսաղեմ և պաշարեց այն։ Նրա շուրջը քառակուսի քարերից բարձր պատնեշ կանգնեցրեց։


շուրջը կհաստատես նրա պաշարումը։ Նրա շուրջը մարտկոցներ կշինես, պատնեշով կշրջապատես, շուրջը բանակներ կկանգնեցնես ու պարսպակործաններ կտեղադրես չորս կողմը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ