Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 21:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Բայց սա նրանց աչքին սնոտի գուշակության պես պիտի լինի. նրանք երդումներ էին արել, բայց նա անօրենություն է հիշեցնելու նրանց, որ բռնվեն։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 21:23
12 Խաչաձեւ Հղումներ  

Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։


Տերը բարկացել էր Երուսաղեմի ու Հուդայի երկրի վրա այն աստիճան, որ Տերը նրանցից երես թեքեց։ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դեմ։


Սեդեկիան ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դեմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդվել էր տվել Աստծու անունով, դարձավ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որպեսզի չվերադառնա դեպի Տերը՝ Իսրայելի Աստվածը։


ու ասում են. “Այս տները նոր շինված չեն, այլ այս քաղաքը մի կաթսա է, մենք էլ՝ միս”։


«Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ առակ է, որ ասվում է Իսրայելի երկրում, թե՝ “Հեռու են օրերը, ու չքացել են բոլոր տեսիլքները”։


«Մարդո՛ւ որդի, քեզ համար երկու ճանապա՛րհ պատրաստիր, ուր բաբելացիների արքայի սուրն է մտնելու, այնպես որ երկուսն էլ նույն երկրից սկիզբ առնեն։ Քաղաք տանող ճանապարհի գլխին ուղեցույց նշա՛ն պատրաստիր։


Իսրայելի տան համար այլևս ապավեն չեն լինելու, որ անօրենություն է հիշեցնելու նրանց սրտի ուզածով գնալիս։ Եվ կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը»։


երկու դեպքում էլ ամուսինն իր կնոջը թող տանի քահանայի մոտ և նրա համար մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր մատուցի՝ առանց վրան յուղ լցնելու և կնդրուկ դնելու, որովհետև դա խանդի ընծայաբերում է, հիշատակի ընծայաբերում, մեղքը հիշեցնող ընծայաբերում։


Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց, ու ընկան ազգերի քաղաքները։ Մեծ Բաբելոնը հիշվեց Աստծու առաջ, և Աստված նրան տվեց իր սաստիկ բարկության գինու բաժակը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ