Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 20:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Ուստի Իսրայելի տանն ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ձեր հայրերի անօրենությամբ պղծվում եք, նրանց կուռքերի հետ պոռնկանում,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Ուստի Իսրայելի տանն ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Մի՞թե ձեր հայրերի ճանապարհին պղծվում եք և նրանց գարշելի քանդակներին հետևելով՝ պոռնկանում եք

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 20:30
13 Խաչաձեւ Հղումներ  

Մի՛ նմանվեք ձեր եղբայրներին ու հայրերին, որոնք ընդվզեցին Տիրոջ՝ իրենց հայրերի Աստծու դեմ, և նա կործանման մատնեց նրանց, ինչպես դուք տեսնում եք։


Նվազեցին նրանք և չարչարվեցին Չարիքների նեղությունից և վշտերից։


Բայց դուք այնքան անզգամ եղաք, որ արեցիք ավելին, քան ձեր հայրերը. ահավասիկ դուք յուրաքանչյուրդ ինձ չլսելու համար ընթանում եք ձեր չար սրտերի հաճույքների հետևից։


Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, և նրանք ավելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը։


և գողանաք, սպանեք, շնություն անեք, սուտ երդում տաք, խնկարկեք Բահաղին, հետևեք օտար սուտ աստվածներին, որոնց չեք ճանաչում, ապա ձեզ բաժին կհասնի չարիքը։


դրա համար էլ այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահավասիկ այդ ժողովրդին վտանգով եմ կերակրելու և դառնության ջուր եմ խմեցնելու։


ու ասում. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկելու եմ Իսրայելի դառնացնող ժողովրդի մոտ, նրանց մոտ, ովքեր դառնացրին ինձ, նրանք և իրենց հայրերը. անարգեցին ինձ մինչև այսօր։ Ում մոտ քեզ ուղարկում եմ, պնդերես ու խստասիրտ որդիներ են.


Ապականելու եմ նրանց իրենց զոհաբերությունների ժամանակ, երբ անցնեմ բոլոր նրանց միջով, որ արգանդ են բացում, որպեսզի ոչնչացնեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։


Եվ նրանց ասացի. “Ի՞նչ է այդ բարձրադիր վայրը, ուր դուք մտնում եք”։ Եվ այն կոչվեց Բամա։ Այդպես էլ կոչվում է մինչև այսօր։


Հիմա էլ դուք եք ելել ձեր հայրերի փոխարեն, ո՜վ մեղավոր մարդկանց ամբոխներ, որպեսզի է՛լ ավելի բորբոքեք Տիրոջ բարկությունն Իսրայելի վրա։


Դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի չափը»։


Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։


Եվ երբ դատավորը մեռնում էր, նրանք դառնում, նորից անօրենություն էին անում իրենց հայրերից ավելի՝ գնալով օտար աստվածների հետևից, նրանց պաշտելով ու նրանց երկրպագելով։ Նրանք դեն չէին նետում իրենց սովորույթները և հետ չէին դառնում իրենց վատ ճանապարհներից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ