Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 19:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Սա շրջում էր առյուծների մեջ։ Առյուծ դարձավ, հափշտակություն անել սովորեց և մարդակեր եղավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Նա քայլեց առյուծների մեջ, առույգ առյուծ դարձավ և սովորեց բզկտել ու մարդ լափեց։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 19:6
10 Խաչաձեւ Հղումներ  

Հովաքինը չարիք գործեց Տիրոջ առջև՝ կրկնելով իր հոր բոլոր արարքները։


Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Զեկքովրա էր, որը ռամացի Ներիայի դուստրն էր։ Նա Տիրոջ առջև գործեց այն բոլոր չարիքները, որ արել էին նրա նախնիները։ Նրա օրոք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան մտավ Հուդայի երկիրը։ Հովակիմը երեք տարի ծառայեց նրան, բայց հետո ապստամբեց նրա դեմ։ Տերը նրանց դեմ ուղարկեց քաղդեացիներին, Ասորիքի, մովաբացիների, ամովնացիների ու սամարացիների ավազակներին։ Այս բաներից հետո նրանք զղջացին՝ անսալով Տիրոջ խոսքին, որ ասել էր իր ծառա մարգարեների միջոցով։ Սակայն Տիրոջ զայրույթը դեռ Հուդայի վրա էր, որպեսզի մերժի նրան իր ներկայությունից Մանասեի գործած բոլոր մեղքերի և այն անմեղ արյան պատճառով, որ թափեց Մանասեն և Երուսաղեմը լցրեց անմեղ արյամբ։ Տերը չկամեցավ ոչնչացնել նրանց։


Հեքոնիան տասնութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս ու տասն օր թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև։


Երբ տեսավ, որ նրանից զրկվեց, հույսն էլ կորավ, և իր կորյուններից մեկ այլ կորյունի առյուծ դարձրեց։


Հանդգնությամբ որս էր անում, քաղաքներ կործանում, մռնչոցով երկիրն ամբողջովին ավերում։


տկարացածին չեք զորացրել, հիվանդացածին չեք բժշկել, չարչարվածին չեք խնամել, վիրավորվածին չեք փաթաթել, մոլորվածին հետ չեք դարձրել, կորածին չեք փնտրել, դիմացկունին տանջել եք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ