Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 19:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Երբ տեսավ, որ նրանից զրկվեց, հույսն էլ կորավ, և իր կորյուններից մեկ այլ կորյունի առյուծ դարձրեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Երբ մայր առյուծը տեսավ, որ թուլացել է, անհույս էր սպասումը, այն ժամանակ իր կորյուններից մեկին առավ, առույգ առյուծ կարգեց նրան։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 19:5
6 Խաչաձեւ Հղումներ  

Հուդա՛, կորյո՛ւն առյուծի, բողբոջից ելար, որդյա՛կ իմ, բազմեցիր ու ննջեցիր որպես առյուծ և որպես կորյուն առյուծի. ո՞վ կհամարձակվի նրան արթնացնել։


Քուսին ավելացրեց. «Դու ինքդ ճանաչում ես հորդ և նրա մարդկանց, որ նրանք շատ զորեղ են և դառնացած սրտով, որովհետև նրանք նման են դաշտում ձագերը կորցրած ու զայրացած արջի։ Քո հայրը պատերազմի մարդ է և զորքին հանգիստ չի տա։


Նրա կորյունների մեջ մի կորյուն հասակ առավ, առյուծ դարձավ, հափշտակություն անել սովորեց և մարդակեր եղավ։


Նրա մասին լսեցին ազգեր, նրան բռնեցին՝ սպանելու համար, դնչակալով եգիպտացիների երկիրը տարան։


Սա շրջում էր առյուծների մեջ։ Առյուծ դարձավ, հափշտակություն անել սովորեց և մարդակեր եղավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ