Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 19:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Ասա՛. “Ի՞նչ եղավ քո մայրն առյուծների մեջ, ո՜վ կորյուն. առյուծների մեջ բազմացրեց իր կորյուններին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 “Ի՞նչ է քո մայրը. մի մատակ առյուծ. պառկում է առույգ առյուծների մեջ ու իր կորյուններին մեծացնում։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 19:2
11 Խաչաձեւ Հղումներ  

Հովիվների ողբալու ձայնն է, որովհետև նսեմացավ նրանց մեծությունը։ Առյուծների մռնչալու ձայնն է, որովհետև ցածրացավ Հորդանանի բարձրությունը։


Նրանք հարձակվելու են առյուծների պես, վրա են հասնելու առյուծի կորյունների պես. աղաղակելու են, հարձակվելու են և գազանաբար կոտորելու, և ոչ ոք չի լինելու, որ փրկի նրանց։


Տե՛ր Զորությունների, Աստվա՛ծ Իսրայելի։ Նայի՛ր և պատժի՛ր բոլոր հեթանոսներին Եվ մի՛ ողորմիր անօրենություն գործողներին։ Հանգիստ


Ինչպես սատկում է առյուծը, երբ կեր չի լինում. և նրա կորյունները ցրվում են։


Դանի մասին ասաց. «Դանը առյուծի կորյուն է և հարձակվելու է Բասանից»։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Իսրայելի իշխանի վրա։


Նրա կորյունների մեջ մի կորյուն հասակ առավ, առյուծ դարձավ, հափշտակություն անել սովորեց և մարդակեր եղավ։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ փարավոնի՝ եգիպտացիների արքայի վրա ու նրան ասա՛. “Առյուծացար ազգերի մեջ և վիշապի նմանվեցիր ծովում։ Մարտնչում էիր քո գետերի դեմ, սմբակի տակ պղտորում էիր ջրերը, ոտնակոխ էիր անում քո գետերը”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ