ԵԶԵԿԻԵԼ 17:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ18 Քանի որ երդումն անարգել է, ուխտն էլ դրժել, և ահա Բաբելոնի թագավորի ձեռքն եմ մատնել և նրա դեմ այս ամենն արել, մի՞թե փրկվելու է։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ18 Քանի որ նա անարգեց երդումը և դրժեց ուխտը և ահա նա իր ձեռքը տվեց և արեց այս ամենը, նա չի ազատվելու»։ Տես գլուխը |
Հեուն գնաց այնտեղից և հանդիպեց իրեն ընդառաջ եկող Ռեքաբի որդի Հովնադաբին։ Նա բարևեց նրան ու ասաց. «Արդյոք քո սիրտը հավատարի՞մ է, ինչպես իմ սիրտն է հավատարիմ քո հանդեպ»։ Հովնադաբն ասաց. «Հավատարիմ է»։ Հեուն ասաց. «Եթե այդպես է, ձեռքդ ի՛նձ տուր»։ Սա տվեց իր ձեռքը, և նա իր մոտ՝ մարտակառքի վրա, բարձրացրեց նրան։