Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 16:55 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

55 Քո քույրը՝ Սոդոմը, ու նրա դուստրերը, վերստին հաստատվելու են այն վիճակի մեջ, որպիսին էին ի սկզբանե. Սամարիան ու նրա դուստրերն էլ վերստին հաստատվելու են այն վիճակի մեջ, որպիսին էին ի սկզբանե. դու և քո դուստրերն էլ հաստատվելու եք նույն վիճակի մեջ, որպիսին էիք ի սկզբանե։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

55 Ապա քո քույրերը՝ Սոդոմն ու իր դուստրերը և Սամարիան ու իր դուստրերը, պիտի վերադառնան իրենց առաջվա վիճակին, դու և քո դուստրերը պիտի վերադառնաք ձեր առաջվա վիճակին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 16:55
5 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց իրենց նախկին վիճակին կվերահաստատեմ՝ Սոդոմին ու նրա դուստրերին՝ իրենց նախկին վիճակին, Սամարիային ու նրա դուստրերին՝ իրենց նախկին վիճակին. քեզ էլ քո նախկին վիճակին կվերահաստատեմ նրանց մեջ,


որպեսզի տանջանքներդ ստանաս և անարգվես այն ամենի համար, ինչ կատարել ես՝ ինձ բարկացնելու համար։


Եվ քանի որ քո քույր Սոդոմը հպարտությանդ օրերին չէր հիշվում քո բերանում,


Բազմացնելու եմ ձեր մեջ մարդ ու անասուն. բազմանալու և աճելու են նրանք։ Ձեզ էլ բնակեցնելու եմ, ինչպես սկզբնական ժամանակներում. բարիք եմ անելու ձեզ, ինչպես նախկինում, ու կիմանաք, որ ես եմ Տերը։


Հուդայի և Երուսաղեմի զոհաբերությունը հաճելի կլինի Տիրոջը հին օրերի նման և նախկին տարիների պես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ