Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 12:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 “Ես նշան եմ անելու Երուսաղեմի մեջ”. ինչպես որ արել եմ քեզ, այնպես էլ լինելու է նրանց հետ, որովհետև պանդխտության ու գերության են գնալու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Ասա՛. “Ես ձեզ համար նշան եմ, ես ինչպես որ արեցի, նույնպես է լինելու նրանց, նրանք պիտի տարագրվեն, գերեվարվեն։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 12:11
11 Խաչաձեւ Հղումներ  

Քաղաքում մնացած մարդկանց, Բաբելոնի արքային հանձնվելիք փախստականներին և մնացած խառնիճաղանջ ամբոխին Նաբուզարդան դահճապետը քշեց տարավ։


Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, Սեդեկիայի աչքերը կուրացրեց և շղթայակապ տարավ Բաբելոն։


Ո՛վ դու, որ բնակվում ես ընտրյալների մեջ, հեռուներից հավաքի՛ր քո զորությունը։


Եվ եթե պատահի, որ հարցնեն քեզ՝ ո՞ւր գնանք, կասես նրանց. այսպես է ասում Տերը. “Ովքեր մահվան համար են, թող գնան դեպի մահ, ովքեր սրի համար են՝ դեպի սուր, ովքեր սովի համար են՝ դեպի սով, իսկ ովքեր գերության համար են՝ դեպի գերություն”։


Բայց ժողովրդի չքավոր մասին ու թափթփուկներին, որոնք մնացել էին քաղաքում, ինչպես և փախստականներին, որոնք փախել էին բաբելացիների արքայի մոտ, և մնացած բազմությանը Նաբուզարդան դահճապետը ձեռք չտվեց։


Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ գերության հանդերձա՛նք պատրաստիր, ցերեկը նրանց աչքի առաջ գերությա՛ն գնա, քո տեղից ուրիշ տե՛ղ տարագրվիր նրանց աչքի առաջ, որպեսզի տեսնեն, քանի որ նրանք դառնացնող ժողովուրդ են։


գլխիկոր կգնաս, գաղտագողի դուրս կելնես, գլուխդ ձորձով կպատես, որ գետինը չտեսնես, քանի որ քեզ Իսրայելի տան համար նշան դարձրի»։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի աղյո՛ւս վերցրու, այն դի՛ր քո առաջ։ Դրա վրա կպատկերես Երուսաղեմ քաղաքը,


Քեզ համար երկաթե մի տապակ կվերցնես և այն՝ իբրև երկաթե պարիսպ, կկանգնեցնես քո ու քաղաքի միջև։ Դեմքդ էլ նրա վրա կուղղես, սա պաշարման մեջ կլինի, և այն կպաշարես։ Սա նշան է Իսրայելի որդիների համար։


Բայց լսի՛ր, Հեսու քահանայապե՛տ, դու և քո մերձավորները, որ նստում են քո առաջ, որովհետև կախարդ մարդիկ են։ Ահա ես բերում եմ իմ ծառա Ծագումին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ