Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 12:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Արդ, նրանց ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում Երուսաղեմի իշխաններին ու առաջնորդներին, Իսրայելի ամբողջ տանը, որ նրանց մեջ են բնակվում.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Այս պատգամը իշխանին մասին է՝ Երուսաղեմում և Իսրայելի ամբողջ տանը, որ այնտեղ է"”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 12:10
12 Խաչաձեւ Հղումներ  

Հեուն ասաց իր զինակիր Բադեկարին. «Սրան գցի՛ր Նաբոթ Հեզրայելացու արտը, քանի որ հիշում եմ, որ երբ ես ու դու դրա հայր Աքաաբի հետևից ձի հեծած կողք կողքի գնում էինք, Տերը նրա նկատմամբ այս վճիռը տվեց.


Ամոզի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին։


Այլազգիներին ուղղված այս պատգամը եղավ այն տարում, երբ մեռավ Աքազ արքան.


Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։


Ինչպես այդ ժանտ թուզը, որն իր դառնության պատճառով չի ուտվում,- այսպես է ասում Տերը,- այդ վիճակին պիտի մատնեմ Հուդայի արքա Սեդեկիային, նրա մեծամեծներին, Երուսաղեմում մնացածներին, այդ երկրում մնացածներին և Եգիպտոսում բնակվողներին։


Իսկ եթե չգնաս բաբելացիների արքայի իշխանների մոտ, այս քաղաքը կմատնվի քաղդեացիների ձեռքը, դա հրով կայրեն, և դու նրանց ձեռքից չես փրկվի»։


Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ գերության հանդերձա՛նք պատրաստիր, ցերեկը նրանց աչքի առաջ գերությա՛ն գնա, քո տեղից ուրիշ տե՛ղ տարագրվիր նրանց աչքի առաջ, որպեսզի տեսնեն, քանի որ նրանք դառնացնող ժողովուրդ են։


Դու էլ, Իսրայելի պիղծ ու անօրե՛ն իշխան, որի օրը հասել է՝ անիրավության ժամանակի վերջը,-


Թագավորը սգալու է, իշխանը ոչնչանալու է, երկրի ժողովրդի ձեռքերն էլ թուլանալու են. ըստ նրանց բռնած ճանապարհի եմ վարվելու նրանց հետ և ըստ նրանց կայացրած որոշումների եմ վրեժխնդիր լինելու նրանցից։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։


Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին իր պատգամաբերի միջոցով։ Ձեր սրտերո՛ւմ դրեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ