Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 11:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 «Մարդո՛ւ որդի, քո եղբայրների՝ քեզ հետ գերության մեջ գտնվողների, Իսրայելի ամբողջ տան վախճանը հասել է։ Երուսաղեմի բնակիչները նրանց ասել են. “Հեռացե՛ք Տիրոջից, որովհետև այս երկիրը մեզ է տրված որպես ժառանգություն”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 «Քո եղբայրները, մարդո՛ւ որդի, քո եղբայրները, քո ազգականները և ողջ Իսրայելի ամբողջ տունը նրանք են, որոնց մասին Երուսաղեմի բնակիչներն ասում են. “Նրանք Տիրոջից հեռացած են. երկիրն իբրև ժառանգություն մեզ է տրված”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 11:15
6 Խաչաձեւ Հղումներ  

Ասում էին. «Հեռո՛ւ կաց ինձնից, մի՛ մոտեցիր ինձ, որովհետև ես սուրբ եմ»։ Դա ծուխն է իմ բարկության, որի մեջ ամեն օր բորբոքվում է կրակը։


Տիրոջ պատգամնե՛րը լսեք դուք, որ դողում եք նրա խոսքերից։ «Մեր եղբայրներ» ասացե՛ք ձեր ատելիներին և ձեզ զզվանք պատճառողներին, որպեսզի փառավորվի Տիրոջ անունն ու այն երևա ձեր ուրախության մեջ, և նրանք ամաչեն։


Ապա Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


«Մարդո՛ւ որդի, Իսրայելի երկրի ավերակների բնակիչներն ասում են. “Աբրահամը մեկ հոգի էր ու երկիրը գրավեց, իսկ հիմա մենք շատ ենք, երկիրը մեզ է ժառանգություն տրվել, չժառանգե՞նք այն”։


Ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչև իսկ ժամանակը պիտի գա, երբ ով սպանի ձեզ, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ