8 Նայում էի քերովբեներին ու նրանց թևերի տակ մարդու ձեռքի նման մի բան էի տեսնում։
8 Եվ քերովբեների թևերի տակ մարդու ձեռքի նմանություն էր երևում։
Նրանց թևերի տակ, նրանց չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային։ Նրանք չորսն էլ երեսներ ու թևեր ունեին։ Նրանք խառնված թևակցում էին միմյանց։
Ամեն մեկը չորսական դեմք ուներ, ամեն մեկը՝ ութական թև, թևերի տակ էլ՝ մարդու ձեռքերի նման ձեռքեր, երեսներն էլ՝ նման մարդու երեսի։
Եվ ահա ինձ մոտ ուղարկվեց սերովբեներից մեկը՝ ձեռքին այրվող ածուխ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից։
Եվ քերովբեների միջից մեկը ձեռքը մեկնեց կրակի մեջ, որ քերովբեների միջև էր, այն վերցրեց ու տվեց նրա ձեռքը, ով սուրբ պատմուճան էր հագել. նա վերցրեց ու այնտեղից դուրս եկավ։
Տեսնում էի նաև, որ ահա չորս անիվներ կային քերովբեների մոտ, ամեն մի քերովբեի հետևում՝ մի անիվ։ Եվ անիվների տեսքը կարկեհան ակի տեսքին նման էր։