Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 1:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Երբ կենդանի էակները գնում էին, անիվներն էլ նրանց հետ էին գնում, իսկ երբ երկրից բարձրանում էին, անիվներն էլ էին բարձրանում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Եվ կենդանի էակների գնալու ժամանակ անիվները գնում էին նրանց կողքով, և երբ կենդանի էակները գետնից բարձրանում էին, անիվները ևս բարձրանում էին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 1:19
5 Խաչաձեւ Հղումներ  

Խավարն ստեղծեցիր, և եղավ գիշեր, Որի ժամանակ շրջում են անտառի բոլոր գազանները։


Եվ ահա երկրի վրա՝ չորս կենդանի էակների հետևից, յուրաքանչյուր կողմում մի անիվ էի տեսնում. անիվների կերպարանքն ու դրանց շինվածքը ոսկեքարի տեսքն ունեին։


Երբ նրանք գնում էին, անիվներն էլ էին գնում, երբ կանգնում էին, կանգ էին առնում, երբ երկրից նրանք բարձրանում էին, անիվներն էլ նրանց հետ էին բարձրանում, որովհետև այդ անիվների մեջ կենդանի ոգի կար։


Երբ քերովբեները գնում էին, անիվներն էլ ընթանում էին նրանց հետևից, իսկ երբ քերովբեներն իրենց թևերն էին վեր պարզում՝ երկրից վեր բարձրանալու համար, անիվները հետ չէին դառնում, որովհետև նրանց հետ էին։


Քերովբեներն էլ իրենց թևերը վեր պարզեցին և աչքիս առաջ երկրից վեր բարձրացան, անիվներն էլ՝ նրանց հետևից։ Եվ կանգնեցին Տիրոջ տան դռան շեմին, որ նայում էր դեպի արևելք. Իսրայելի Աստծու փառքն էլ նրանց վերևում էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ