42 Հաջորդ օրը ժողովուրդը դաշտ դուրս եկավ. դա իմացավ Աբիմելեքը։
42 Հետևյալ օրը ժողովուրդը դաշտ դուրս եկավ, և Աբիմելեքին իմաց տվեցին։
Աբիմելեքը վերադարձավ Արիմ, իսկ Զեբուղը Գաաղին և նրա եղբայրներին քշեց, որ Սյուքեմում չբնակվեն։
Նա առավ զորքը, երեք գնդի բաժանեց և դարանակալեց։ Երբ տեսավ, որ ժողովուրդը դուրս է գալիս քաղաքից, հարձակվեց նրա վրա և ջարդեց այն.