Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Աբեդդի որդի Գաաղն ասաց. «Աբիմելեքն ո՞վ է և ի՞նչ գործ ունի Սյուքեմի որդիների հետ, որ մենք նրան ծառայենք. նա Հերոբոաղի որդիներից չէ՞, որ քաղաքը ղեկավարում է իր ծառա Զեբուղի միջոցով։ Սյուքեմի հայրը Եմովրն է։ Եվ ինչո՞ւ նրան ծառայենք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Եվ Աբեդի որդի Գաաղն ասաց. «Աբիմելեքն ո՞վ է, և Սյուքեմն ո՞վ է, որ մենք նրան ծառայենք. չէ՞ որ Հերո-Բաաղի տղան է, և Զեբուղը չէ՞ նրա փոխանորդը։ Դուք Սյուքեմի հոր՝ Եմորի մարդկանց ծառայությո՛ւն արեք. մենք ինչո՞ւ պիտի նրան ծառայենք։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:28
8 Խաչաձեւ Հղումներ  

Նրան տեսավ Սյուքեմը՝ Եմովր Քոռեցու որդին, որը երկրի իշխանն էր, և նրան առևանգելով՝ պառկեց նրա հետ ու բռնաբարեց նրան։


Նա ըմբոստացավ և Դավթի ծառաներին պատասխան տվեց՝ ասելով. «Ո՞վ է Դավիթը, կամ Հեսսեի որդին ո՞վ է։ Այս օրերին շատացել են իրենց տերերից փախած թափառական ծառաները։


Սյուքեմի հայրը՝ Եմովրը, գնաց Հակոբի մոտ՝ խոսելու։


Երբ ողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրեն, ժողովուրդը պատասխան տվեց արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ ունենք Դավթի հետ։ Մենք Հեսսեի որդու հետ այլևս ժառանգություն չունենք։ Գնա՛, Իսրայե՛լ, քո տները, Իսկ դու հովվի՛ր Դավթի տունը»։


Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։


Աբեդդի որդի Գաաղը իր եղբայրների հետ եկավ Սյուքեմ, և Սյուքեմի բնակիչներն ապավինեցին նրան։


Նա Եմովրից՝ Սյուքեմի հորից, հարյուր ոչխարով մի կալվածք գնեց, որտեղ և հաստատեց իր վրանը։


Աբիմելեքը վերադարձավ Արիմ, իսկ Զեբուղը Գաաղին և նրա եղբայրներին քշեց, որ Սյուքեմում չբնակվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ