Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները բանակ էին դրել ծործորների մեջ՝ մորեխների պես մեծ բազմությամբ։ Նրանց ուղտերին թիվ չկար, նրանք շատ էին, ինչպես ծովափի ավազը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Մադիամն ու Ամաղեկը և բոլոր արևելցիները մորեխների պես բազմությամբ պառկել էին հովտում, և թիվ չկար նրանց ուղտերին. ծովի եզերքին եղած ավազի չափ շատ էին։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:12
16 Խաչաձեւ Հղումներ  

Զեբեեն և Սաղմանան գտնվում էին Կարկարում, և նրանց բանակը նրանց հետ էր. մոտ տասնհինգ հազար մարդ, որ մնացել էին Արևելքի որդիների ամբողջ բանակից, իսկ ընկածները հարյուր քսան հազար սրակոտոր եղած մարդիկ էին։


Նրանք գալիս էին իրենց հոտերով, բերում էին իրենց վրանները և մորեխի պես բազմությամբ վրա էին հասնում։ Նրանց և նրանց ուղտերին թիվ չկար։ Հասնում էին Իսրայելի երկիրը և ապականում այն։


Երբ իսրայելացիները վարուցանք էին անում, մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հարձակվում էին նրանց վրա,


Նրանք իրենց թագավորների ու ծովափի ավազի չափ բազմաքանակ զորքերի հետ ճամփա ելան, չափազանց շատ ձիերով ու կառքերով։


Տիրոջ աչքն արդարների վրա է, Նրա ականջները՝ նրանց աղոթքներին։


Սաղմոս Դավթի, երբ նա փախել էր իր որդու՝ Աբիսողոմի երեսից


Բոլոր մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հավաքվեցին միասին և եկան, բանակեցին Հեզրայելի հովիտներում։


Գեդեոնը բանակատեղի մտավ և լսեց, որ մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում. «Երազ տեսա,- ասում է,- ահա գարե մի հաց գլորվում էր դեպի Մադիամի բանակները և եկավ մինչև Մադիամի վրանը, հարվածեց նրան ու կործանեց, և վրանը գլխիվայր ընկավ»։


Դավիթը նրանց վրա հարձակվեց և Արուսյակի երևալուց մինչև երեկո ու մյուս օրը կոտորեց նրանց այնպես, որ ոչ մի տղամարդ չփրկվեց։ Միայն չորս հարյուր երիտասարդներ, ուղտերը հեծած, փախան։


Կտրե՛ք նրա Անտառները,- ասում է Տերը,- քանզի նրանց հաշիվը ոչ ոք չի կարող անել. նրանք մորեխից ավելի են բազմացել, նրանց թիվ չկա։


Այլազգիները հավաքվեցին՝ պատերազմելու Իսրայելի դեմ, և Իսրայելի վրա ելան երեսուն հազար կառք, վեց հազար հեծյալներ, իսկ զորքն իր բազմությամբ նման էր ծովեզրի ավազին։ Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում՝ Բեթ-Ավենի դիմաց, դեպի հարավ։


Իսրայելի որդիները նույնպես աշխարհագիր անցկացրին և երկու գնդի բաժանվելով՝ եկան կանգնեցին նրանց առջև։ Իսրայելի որդիները ասորիների դեմ ճակատ կազմեցին այծերի երկու հոտերի պես, մինչդեռ ասորիները ծածկել էին երկիրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ