Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Տերն Իսրայելի որդիներին մի մարգարե ուղարկեց և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես եմ, որ հանեցի ձեզ Եգիպտոսի երկրից, ձեզ դուրս բերեցի ծառայության տնից,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Տերը մի մարգարե ուղարկեց Իսրայելի որդիների համար, և նա ասաց նրանց. «Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես ձեզ հանեցի Եգիպտոսից և ձեզ դուրս բերի ծառայության տնից,

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:8
12 Խաչաձեւ Հղումներ  

Տերը բոլոր մարգարեների ու տեսանողների միջոցով Իսրայելին ու Հուդային զգուշացրեց՝ ասելով. «Դարձե՛ք ձեր չար ճանապարհներից, պահե՛ք իմ պատվիրանները, իմ կանոններն ու օրենքները, որ պատվիրեցի ձեր հայրերին, և որոնք ձեզ հաղորդեցի իմ ծառա մարգարեների միջոցով»։


Եթե երբևէ որդիդ հարցնի քեզ ու ասի, թե՝ “Ի՞նչ է այս”, նրան կասես. “Տերը հզոր ձեռքով հանեց մեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության այս տնից, որովհետև Տերն իր հզոր ձեռքով ձեզ հանեց այստեղից։ Այս օրը թթխմորով հաց չպիտի ուտեք,


Երբ Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով աղաղակեցին Տիրոջը,


փրկեցի ձեզ եգիպտացիների ձեռքից և բոլոր ձեզ նեղողների ձեռքից, քշեցի նրանց ձեր առաջից և նրանց երկիրը ձեզ տվեցի։


և Իսրայելի որդիներին ասաց. «Այսպես խոսեց Տերը՝ Իսրայելի Աստվածը, և ասաց. “Ես եմ, որ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից, փրկեցի ձեզ եգիպտացիների արքա փարավոնի ու ձեզ ճնշող բոլոր թագավորների ձեռքից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ