Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 ահա ես կալի մեջ խուզած բուրդ կդնեմ. եթե միայն խուզած բրդի վրա անձրև լինի, իսկ ամբողջ գետինը՝ չոր, կիմանամ, որ Իսրայելը փրկելու ես իմ ձեռքով, ինչպես որ ասել ես»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 ահա ես կալում խուզած բուրդ կդնեմ՝ գզաթ. եթե միայն գզաթի վրա ցող լինի, իսկ ամբողջ գետնի վրա՝ չորություն, այն ժամանակ կիմանամ, որ Իսրայելն ազատելու ես իմ ձեռքով, ինչպես ասել ես»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:37
11 Խաչաձեւ Հղումներ  

Թող լինի մի կույս, որին ես ասեմ՝ “Սափորդ իջեցրո՛ւ, որ խմեմ”, իսկ նա ինձ ասի՝ “Խմի՛ր, քո ուղտերին էլ ջուր կտամ, մինչև հագենան խմելուց”։ Եվ նա թող լինի այն կույսը, որին նախատեսել ես քո ծառա Իսահակի համար, և դրանով էլ իմանամ, որ բարեհաճ եղար իմ տեր Աբրահամի նկատմամբ»։


Դրա համար ամբարտավանությունը պատեց նրանց, Եվ համակվեցին իրենց ամբարտավանությամբ ու անիրավությամբ։


«Կվերականգնեմ նրանց բնակավայրերը և ամբողջապես կսիրեմ նրանց, որովհետև իմ բարկությունը հեռացավ նրանցից։


Հիսուսը պատասխան տվեց և ասաց. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։


Իմ խոսքը թող ընդունվի անձրևի նման, և պատգամները թող իջնեն իբրև ցող, իբրև սեզի վրա տեղացող անձրև ու խոտի վրա տեղացող տեղատարափ,


Գեդեոնն ասաց. «Եթե ես քո առաջ շնորհ եմ գտել, ինձ մի նշա՛ն ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսում,


Գեդեոնն ասաց Աստծուն. «Որպեսզի իմանամ, թե փրկելու ես Իսրայելն իմ ձեռքով, ինչպես որ ասել ես,


Այդպես էլ եղավ. հաջորդ օրն առավոտ կանուխ Գեդեոնը վեր կացավ, քամեց բուրդը, և բրդից մի կոնք լիքը ջուր թափվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ