Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, և Տերը նրանց համար մի փրկիչ մեջտեղ հանեց՝ Ավոդին՝ Եմենի որդի Գերայի որդուն, որը երկու ձեռքով էլ հաջող էր գործում։ Իսրայելի որդիները նրա ձեռքով Մովաբի Եգղոմ արքային ընծաներ ուղարկեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Երբ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, Տերը նրանց համար առաջ բերեց մի փրկիչ՝ Բենիամինի ցեղից Գերայի որդի Ավոդին, որը ձախլիկ էր. և Իսրայելի որդիները նրա միջոցով ընծաներ ուղարկեցին Մովաբի Էգղոն թագավորին։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:15
22 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, Տերը Իսրայելի համար մի փրկիչ մեջտեղ հանեց. նրանց տվեց Գոդոնիելին՝ Կենեզի որդուն՝ Քաղեբի կրտսեր եղբորը, և լսում էին նրան։


Մի՛ լսեք Եզեկիային”։ Այսպես է ասում Ասորեստանի արքան. “Եթե դուք ձեր բարին եք կամենում, ինձ մո՛տ եկեք, և յուրաքանչյուրդ կուտեք ձեր այգու և թզենու պտուղը ու կխմեք ձեր ջրհորի ջուրը,


Նրանք աղեղնավորներ ու պարսատիկավորներ էին, որ կարողանում էին թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով քարեր ու նետեր արձակել։ Բենիամինից սերած Սավուղի եղբայրներից՝


երկու ձեռքով էլ գործելու ընդունակ։ Նրանք բոլորն էլ պարսատիկավորներ էին, որ քարեր էին նետում և մազաչափ չէին վրիպում։


«Կանչի՛ր ինձ, և ես պատասխան կտամ քեզ, կպատմեմ քեզ մեծամեծ ու զորավոր բաների մասին, որ դու չգիտես»։


Գաղտնի պարգևը մեղմում է բարկությունը, իսկ ով խնայում է պարգևը, մեծ բարկություն է առաջ բերում։


Շատերն են հաճոյանում թագավորի դիմաց, և ամեն մի չարակամ նախատինք պիտի լինի մարդկանց։


Շնորհներն ընդարձակում են մարդու կարողությունը և նրան բազմեցնում իշխանների հետ։


Ինձ կաղոթի, և ես կլսեմ նրան Ու նրա հետ կլինեմ նեղության պահին. Կփրկեմ և կփառավորեմ նրան,


Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները, Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։


Բայց չար մարդիկ ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի»։ Եվ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ չմատուցեցին։


Տասնութ տարի Իսրայելի որդիները ծառայեցին Մովաբի արքա Եգղոմին։


Ավոդն իր համար թզաչափ երկարությամբ երկսայրի սուր շինեց, այն կապեց իր աջ ազդրին թիկնոցի տակից և գնաց


Ապա Տերը նրանց համար դատավորներ հանեց և Տերը նրանց փրկեց ավարառուների ձեռքից։ Բայց նրանց էլ չլսեցին,


Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, որովհետև Հաբինը ինը հարյուր երկաթե կառքեր ուներ և քսան տարի սաստիկ նեղում էր Իսրայելին։


Հովաբն ասաց Ամեսայիին. «Ինչպե՞ս ես, եղբա՛յր»։ Եվ Հովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մորուքը, որ նրան համբուրի։


Ամեսային չզգուշացավ Հովաբի ձեռքի սրից, և Հովաբը, դա խրելով նրա որովայնը, փորոտիքը գետնին թափեց։ Հովաբը հարվածը չկրկնեց, և Ամեսային մեռավ։ Հովաբը և նրա եղբայր Աբեսսան գնացին Բոքորիի որդի Սաբեեին հետապնդելու։


Բաղեի որդիներն էին՝ Արեդը, Գերան, Աբիուդը,


Սովփանը, Աքիրանը և Սովիմը։


Նրանցից յուրաքանչյուրն ամեն տարի նրա համար ընծաներ էր բերում՝ արծաթե անոթներ, ոսկե անոթներ, պատմուճաններ, զմուռս, խնկեր, ձիեր ու ջորիներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ