Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Եվ հավաքեց նրանց դեմ Ամովնի որդիներին և Ամաղեկի որդիներին, գնաց հարվածեց Իսրայելին և տիրեց Արմավենիների քաղաքին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ Էգղոնն իր մոտ ժողովեց Ամմոնի ու Ամաղեկի որդիներին և գնաց զարկեց Իսրայելին ու տիրեց Արմավենիների քաղաքին։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:13
9 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսի աներոջ՝ Հովբաբ Կինեցու որդիները, Արմավենիների քաղաքից ելան և գնացին Հուդայի որդիների մոտ՝ Հուդայի անապատը, որը Հուդայի երկրի հարավում է՝ Արադ իջնող ճանապարհին. գնացին բնակվեցին այնտեղի ժողովրդի հետ։


անապատն ու շրջակայքը Երիքովի՝ Արմավենիների քաղաքի, մինչև Սեգովր։


Եփրեմի ժողովուրդը նրանց պատժեց հովիտներում. Քո եղբայր Բենիամինը հետևեց քո ժողովրդին։ Իմ մոտից՝ Մաքիրից, խուզարկուներ իջան, Իսկ Զաբուղոնից՝ պատմության դպրի գավազան ունեցող ղեկավարներ։


Տասնութ տարի Իսրայելի որդիները ծառայեցին Մովաբի արքա Եգղոմին։


Տերն ասաց Իսրայելի որդիներին. «Չէ՞ որ եգիպտացիները, ամորհացիները, Ամովնի որդիները, Մովաբի որդիները և այլազգիները,


Երբ իսրայելացիները վարուցանք էին անում, մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հարձակվում էին նրանց վրա,


Ամովնացիներն անցան Հորդանան գետը՝ պատերազմելու Հուդայի դեմ, Բենիամինի դեմ և Եփրեմի տան դեմ։ Իսրայելի որդիները խիստ նեղության մեջ ընկան։


սիդովնացիները, ամաղեկացիները, քանանացիները նեղում էին ձեզ, և դուք ինձ աղաղակեցիք, ու ես ազատեցի ձեզ նրանց ձեռքից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ