Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ժողովուրդը ցավեց Բենիամինի ցեղի համար, որովհետև Տերն Իսրայելի ցեղերի մեջ ճեղք էր բաց արել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ժողովուրդը ցավեց Բենիամինի համար, որ Տերը խրամատ էր բացել Իսրայելի ցեղերի միջև։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:15
8 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի որդիները ցավեցին իրենց եղբայր Բենիամինի համար և ասացին. «Այսօր Իսրայելից մի ցեղ վերացավ։


Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու կհառնես ու կկոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։


այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկույն խորտակված պարսպի պես, որը գրավված է, և որին հանկարծակի կործանում է հասել։


Չէ՞ որ առաջին անգամ Աստված մեզ մահացու հարված հասցրեց այն պատճառով, որ դուք այնտեղ չէիք։ Հիրավի, մենք տապանակի հետ չէինք վարվել, ինչպես կարգն է»։


Դավիթը տրտմեց, քանզի Տերը պատուհասով հարվածել էր Օզային։ Այդ վայրը մինչև այսօր կոչվում է Օզայի հարված։


Եվ ասացին. «Բենիամինի ցեղի ժառանգությունը պետք է փրկել, թող Իսրայելից ցեղ չբնաջնջվի։


Այն ժամանակ Բենիամինը վերադարձավ Իսրայելի որդիների մոտ։ Եվ նրանց կնության տվեցին Գաղաադի Հաբիս բնակավայրի աղջիկներին, և դա նրանց հաճելի թվաց։


Ժողովրդի ծերերն ասացին. «Ի՞նչ անենք առանց կնոջ մնացած մյուսների համար, քանի որ Բենիամինի ցեղի կանայք բնաջնջվեցին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ