Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ժողովուրդն այնտեղ ուղարկեց տասներկու հազար զորավոր մարդիկ, նրանց պատվիրեցին և ասացին. «Գնացե՛ք և Գաղաադի Հաբիս բնակավայրի բնակիչներին՝ և՛ կանանց, և՛ մանուկներին կոտորե՛ք սրով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Այն ժամանակ ժողովուրդը խիստ զորավոր մարդկանցից տասներկու հազար մարդ ուղարկեց այնտեղ, և նրանց պատվիրելով ասացին. «Գնացե՛ք և Գաղաադի Հաբիսի բնակիչներին սրի բերա՛ն քաշեք՝ կանանց էլ, մանուկներին էլ։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:10
9 Խաչաձեւ Հղումներ  

Նա երկու եզ առավ, կտոր-կտոր արեց դրանք ու պատգամավորների միջոցով Իսրայելի բոլոր սահմաններն ուղարկեց՝ ասելով. «Ով որ Սավուղի և Սամուելի հետևից չգա, այսպես կդառնան նրա եզները»։ Տիրոջ ահն ընկավ Իսրայելի ամբողջ ժողովրդի սիրտը, և նրանք մեկ մարդու պես գոչեցին։


Իսրայելի որդիներն ասացին. «Իսրայելի բոլոր ցեղերից ո՞վ է, որ այս հավաքին Տիրոջ առաջ Մասեփա չի եկել»։ Արդարև, մեծ երդում էին տվել՝ ասելով. «Պիտի մեռնի՛ նա, ով չգա Մասեփա՝ հավաքի»։


“Նզովե՛ք Մարովզ քաղաքը,- ասում է Տիրոջ հրեշտակը,- Անիծելով անիծե՛ք նրա բնակիչներին, Որովհետև Տիրոջն օգնության չեկան, Չեկան մարտնչելու նրա թշնամիների դեմ”։


Արդ, գնա՛ և հարվածի՛ր Ամաղեկին ու Հարիմին և ոչնչացրո՛ւ այն ամենը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք չպետք է փրկվի։ Կկոտորես նրանց ու կոչնչացնես բոլորին՝ տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու էշ”»։


Հեսուն, նրա հետ և ողջ Իսրայելը վերցրին Զարայի որդի Աքարին, նրա որդիներին և դուստրերին, նրա արջառներն ու էշերը, նրա բոլոր ոչխարները, նրա վրանը, նրա ամբողջ ունեցվածքը և բերեցին Աքովրի ձորը։


ապա կքննես, հարցուփորձ կանես և մանրակրկիտ կստուգես նրանց։ Եվ եթե իրոք հավաստի է, որ այդ սրբապղծությունը տեղի է ունեցել ձեր մեջ,


Արդ, կոտորե՛ք բոլոր արու երեխաներին, նաև այն բոլոր կանանց, որոնք տղամարդու են մերձեցել, կոտորե՛ք։


Եվ ասացին. «Իսրայելի ցեղերից ո՞վ է, որ Տիրոջ առաջ չի եկել Մասեփա»։ Պարզվեց, որ Գաղաադի երկրի Հաբիս բնակավայրից ոչ ոք չէր եկել բանակատեղի՝ հավաքին։


Եվ ժողովրդին հաշվառման ենթարկեցին։ Նրանց մեջ մարդ չկար Գաղաադի Հաբիս վայրի բնակիչներից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ