Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Դարանամուտները հարձակվեցին և թափվեցին Գաբաայի վրա, մտան և ամբողջ քաղաքը սրի քաշեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Դարանակալները շուտ հարձակվեցին Գաբաայի վրա և դարանակալները տարածվեցին ու ամբողջ քաղաքը սրի քաշեցին։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:37
5 Խաչաձեւ Հղումներ  

Լեռանը ոչ մի ձեռք չպետք է դիպչի, այլապես կքարկոծվի կամ նետերով կխոցոտվի. անասուն լինի, թե մարդ՝ չի ապրի”։ Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժամանակ, երբ որոտներն ու շեփորահարությունը դադարի, ու ամպը վերանա լեռան վրայից»։


և առհասարակ ամբողջ ժողովուրդը թող աղաղակի։ Երբ նրանք աղաղակեն, քաղաքի պարիսպներն իրենք իրենց հիմնահատակ կկործանվեն, ամբողջ ժողովուրդը կմտնի քաղաք՝ ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը»։


իսկ ժողովրդին ու ամբողջ բանակը տեղավորեց քաղաքի հյուսիսային կողմում։ Նրանց վերջապահ զորքը քաղաքի ծովահայաց կողմում էր։ Հեսուն այդ գիշերն անցկացրեց ձորում։


Երբ Գայիի թագավորն այս տեսավ, շտապ վեր կացավ և ելավ նրանց դեմ։ Քաղաքի մարդիկ, ինքը և ամբողջ ժողովուրդն այն ժամանակ գնացին նրանց դեմ Արաբայի հովտում պատերազմելու։ Բայց Գայիի թագավորը չգիտեր, որ քաղաքի հետևի կողմում դարան են պատրաստել։


Դարանակալները վեր կացան իրենց տեղից, հենց որ նա ձեռքը մեկնեց։ Ելան, մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն անմիջապես այրեցին հրով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ