Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Բայց Իսրայելի մարդիկ դարձյալ զորացան և նորից ճակատ կազմեցին՝ պատերազմելու համար այն տեղում, որտեղ ճակատել էին առաջին օրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ ժողովուրդը՝ այսինքն իսրայելացիները, ուժ առան և այս անգամ էլ գնացին ու շարվեցին նույն տեղում պատերազմելու համար, որտեղ շարվել էին առաջին օրը։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:22
7 Խաչաձեւ Հղումներ  

Երանի՜ նրանց, որոնց ընտրեցիր և ընդունեցիր, Քանի որ քո գավիթներում պիտի բնակվեն։ Մենք պիտի հագենանք քո տան բարիքներից, Սուրբ է քո տաճարը, սքանչելի՝ արդարությամբ։


Դավիթն ասաց պատգամաբերին. «Այսպես կասես Հովաբին. “Եղածի համար մի՛ անհանգստացիր, որովհետև սուրը երբեմն այսպես է հարվածում, երբեմն՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ ու կործանի՛ր այն”։ Եվ դու գոտեպնդի՛ր նրան»։


Դավիթը մեծ տագնապի մեջ էր. ժողովուրդն ուզում էր նրան քարկոծել, որովհետև ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար։


Իսկ Իսրայելի որդիները, բացի Բենիամինի ցեղի որդիներից, չորս հարյուր հազար սուսերակիրներ էին, բոլորն էլ պատերազմող մարդիկ։


Այն օրն իրենց քաղաքներից եկած Բենիամինի որդիները քսանհինգ հազար սուսերակիր էին, չհաշված Գաբաայի բնակիչներին, որոնք յոթ հարյուր մարդ էին՝ ընտիր երիտասարդներ ամբողջ ժողովրդից՝


Բենիամինի որդիները դուրս եկան քաղաքից, և այն օրը Իսրայելից քսաներկու հազար մարդ սպանեցին և գետնին փռեցին։


Իսրայելի որդիները վեր կացան և մինչև երեկո լաց եղան Տիրոջ առաջ և Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբոր՝ Բենիամինի դեմ»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք նրանց վրա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ