ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ9 Մարդը վեր կացավ, որ իր հարճի և ծառայի հետ գնա։ Բայց աղջկա հայրն ասաց նրան. «Ահա օրը երեկո դարձավ, այստե՛ղ գիշերիր, թող սիրտդ զվարթանա, վաղը կանուխ ճանապարհ կընկնես և կգնաս քո տունը»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ9 Եվ այն մարդը վեր կացավ, ինքը, իր հարճն ու իր ծառան, որ գնան, բայց նրա աները՝ աղջկա հայրը, ասաց նրան. «Ահա օրն իրիկուն է դառնում, աղաչում եմ, գիշերը մնացե՛ք. ահա օրն անցել է, գիշերը մնա՛ այստեղ, թող սիրտդ զվարճանա, և վաղը կանուխ ճանապա՛րհ ընկեք, և գնա՛ քո վրանը»։ Տես գլուխը |