Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Տերը նրան ասաց. «Ճանապարհը չշեղենք դեպի օտարազգիների քաղաքը, որտեղ Իսրայելի որդիներ չկան, այլ անցնենք մինչև Գաբաա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Բայց տերը նրան ասաց. «Ճանապարհը չծռենք դեպի օտարազգիների քաղաքը, որն Իսրայելի որդիներինը չէ, այլ անցնենք մինչև Գաբաա»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:12
9 Խաչաձեւ Հղումներ  

Պիտի անցնի ձորերով, հարձակվի գաբավոնացիների վրա, ահաբեկի Ռաման՝ Սավուղի քաղաքը. Գալիմի դուստրը պիտի փախչի։


Փո՛ղ հնչեցրեք բլուրների վրա, աղաղակե՛ք բարձունքների վրա, ազդարարե՛ք Ովնի տանը, թե հիմարացավ Բենիամինը,


Ապականվեցին ըստ բարձունքի օրերի. կհիշի նրանց անօրենությունները և վրեժխնդիր կլինի նրանց մեղքերի համար։


Գաբավոն, Ռամմա, Բերովթ,


Սելալեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Արեմ քաղաքը՝ տասներեք քաղաքներ և նրանց ավանները։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունը՝ ըստ իրենց տոհմերի։


Երբ նրանք Հեբուսի դիմացն էին, օրը տարաժամել էր։ Ծառան իր տիրոջն ասաց. «Ե՛կ թեքվենք դեպի հեբուսացիների քաղաքը և այնտեղ գիշերենք»։


Եվ իր ծառային ասաց. «Ե՛կ մոտենանք այդ տեղերից մեկին և գիշերենք այնտեղ՝ Գաբաայում կամ Հռամայում»։ Եվ անցան գնացին։


Սավուղը գնաց իր տունը, Գաբաա։ Նրա հետ գնացին զորեղ մարդիկ, որոնց սրտերին Տերը դիպել էր, որ լինեն Սավուղի հետ։


Իսրայելի այրերից երեք հազար մարդ ընտրեց, որոնցից երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթել լեռան վրա, իսկ հազարը՝ Հովնաթանի հետ, Բենիամինի Գաբաայում։ Մնացած ժողովրդին արձակեց, որ ամեն մեկը գնա իր բնակության վայրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ