ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ8 Այդ հինգ մարդիկ վերադարձան Սարաա և Եսթավուղ՝ իրենց եղբայրների մոտ։ Նրանց եղբայրներն ասացին նրանց. «Ի՞նչ ունեք մեզ ասելու»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ8 Եվ այդ հինգ մարդը գնացին Սարաա և Եսթավուղ՝ իրենց եղբայրների մոտ, և իրենց եղբայրները նրանց ասացին. «Դուք ի՞նչ ասելիք ունեք»։ Տես գլուխը |
Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք մտանք, շրջեցինք այն երկրում մինչև Լայիսա և տեսանք, որ ժողովուրդն այնտեղ բնակվում է անհոգ՝ սիդովնացիների նման. նրանք հեռու են Սիդովնից և ոչ մի գործ չունեն ասորեստանցիների հետ։ Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև տեսանք այն երկիրը, որ շատ լավն է. իսկ դուք հանգիստ նստե՞լ եք։ Հիմա ինչո՞ւ եք հապաղում գնալ մտնելու և այն երկիրը ժառանգելու։