Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Դրանից հետո նա սիրեց մի կնոջ, որ ապրում էր Ովրեկ հեղեղատի եզերքին. նրա անունը Դալիլա էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Դրանից հետո մի կին սիրեց Սովրեկ հեղեղատի մոտ. նրա անունը Դալիլա էր։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:4
9 Խաչաձեւ Հղումներ  

Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնության առավ շատ օտար կանանց. փարավոնի աղջկան, մովաբացի, ամովնացի, եդովմացի, ասորի, քետացի, ամորհացի


«Մի՞թե այդ ամենով չէր, որ մեղանչեց Սողոմոն թագավորը։ Մեր բոլոր թագավորներից ո՞վ էր նրա նման իմաստուն. նա սիրելի էր Աստծուն, և Աստված նրան թագավոր կարգեց ամբողջ Իսրայելի վրա։ Բայց Աստծուն սիրելի և իմաստուն այսպիսի մեծ թագավորին այլազգի կանայք խոտորեցրին ու գցեցին մեղքի մեջ։


Անօրենի բերանը խոր փոս է, Տիրոջից ատվողը նրա մեջ պիտի ընկնի։


Ծակ կարաս է օտար տունը, իսկ օտար ջրհորը՝ նեղ։


Ինչպես շունն է դառնում ատելի, երբ դառնում է իր փսխածին, այնպես էլ անմիտն է իր չարությամբ, երբ դառնում է դեպի իր մեղքերը։


Կարող ես անզգամին հարվածել և անարգել ատյանում, սակայն նրա անզգամությունը չես հեռացնի նրանից։


Այս ամենը պատահեց որպես օրինակ մեզ համար, որպեսզի չար բաներ չցանկանանք, ինչպես նրանք ցանկացան։


Սամփսոնը քնեց մինչև կեսգիշեր. կեսգիշերին վեր կացավ, պոկեց քաղաքի դարպասների փեղկերը և դրանք նիգերով մեկտեղ բարձրացրեց, դրեց իր ուսերի վրա, տարավ այն լեռան գլուխը, որը Քեբրոնի դիմացն է, և դրանք դրեց այնտեղ։


Այդ կնոջ մոտ եկան այլազգիների նախարարները և ասացին. «Խաբի՛ր նրան և տե՛ս, թե ինչո՛ւմ է նրա մեծ զորությունը, և կամ ինչպե՛ս կարող ենք հնար գտնել ու կապել նրան, որ տկարացնենք նրան։ Իսկ մենք ամեն մեկս քեզ հազար հարյուր արծաթ կտանք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ