Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Դալիլան քնեցրեց նրան իր ծնկների մեջ, վարսավիր կանչեց, որը կտրեց նրա գլխի յոթ գիսակները։ Նա սկսեց թոշնել, և նրանից գնաց նրա զորությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Դալիլան նրան քնեցրեց իր ծնկների վրա և մի մարդ կանչեց ու նրա գլխի յոթ բաժին մազերն ածիլել տվեց, և սկսեց նրան նեղել. ու նրա ուժը գնացել էր իրենից։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:19
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ես գտա այն ու պիտի ասեմ, որ մահից ավելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կա, իսկ ձեռքերի մեջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առաջ, նա պիտի ազատվի այդ կնոջից, իսկ ով մեղավոր է, նրանից բռնված պիտի լինի։


Երբ Դալիլան տեսավ, որ նա ամեն ինչ սրտանց պատմեց իրեն, մարդ ուղարկեց, կանչեց այլազգիների նախարարներին և ասաց. «Բոլորդ եկե՛ք, որովհետև ամեն ինչ սրտանց պատմեց ինձ»։ Այլազգիների բոլոր նախարարները եկան նրա մոտ և բերեցին արծաթը՝ իրենց ձեռքերին։


Դալիլան ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից և ասաց. «Վեր կենամ և անեմ այնպես, ինչպես միշտ, և թափ տամ»։ Նա չգիտեր, որ Տերը հեռացել էր իրենից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ