ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ18 Երբ Դալիլան տեսավ, որ նա ամեն ինչ սրտանց պատմեց իրեն, մարդ ուղարկեց, կանչեց այլազգիների նախարարներին և ասաց. «Բոլորդ եկե՛ք, որովհետև ամեն ինչ սրտանց պատմեց ինձ»։ Այլազգիների բոլոր նախարարները եկան նրա մոտ և բերեցին արծաթը՝ իրենց ձեռքերին։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ18 Երբ Դալիլան տեսավ, որ նա իր սրտի մեջ եղած ամեն ինչ իրեն հայտնեց, փղշտացիների նախարարներին կանչել տվեց և ասաց. «Այս անգամ եկե՛ք վերև, որովհետև իր սրտի մեջ եղած ամեն ինչ հայտնել է ինձ»։ Այն ժամանակ փղշտացիների նախարարները գնացին վերև՝ նրա մոտ, և արծաթն էլ բերեցին իրենց ձեռքին։ Տես գլուխը |