Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Մի քանի օր հետո, երբ հետ դարձավ այդ աղջկան կնության առնելու, ճանապարհը շեղեց՝ առյուծի դիակը տեսնելու համար և տեսավ, որ առյուծի բերանի մեջ մեղուների մի պարս և մեղր կար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Մի ժամանակից հետո, երբ ետ եկավ այդ կնոջն առնելու, առյուծի դիակը տեսնելու համար ծռվեց ճանապարհից, և ահա առյուծի դիակի մեջ մեղուների մի պարս և մեղր կար։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:8
5 Խաչաձեւ Հղումներ  

Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։


Այնուհետև Հակոբն ասաց Լաբանին. «Ժամանակը լրացավ. տո՛ւր ինձ իմ կնոջը, որ ամուսնանամ նրա հետ»։


Նրանք եկան, խոսեցին կնոջ հետ, և կինը հաճելի թվաց Սամփսոնին։


Նա առավ այն իր բերանը և ուտելով գնաց իր հոր և մոր մոտ, նրանց էլ տվեց, և նրանք կերան։ Բայց նրանց չասաց, որ մեղրն առյուծի բերանից է հանել։


Որդյա՛կ, երբ մեղր գտնես, չափո՛վ կեր. որ չհագենաս և չփսխես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ