Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Սամփսոնն իր հոր և մոր հետ իջավ Թամնաթա. Սամփսոնը ճանապարհը շեղեց Թամնաթայի այգեստանի մեջ և ահա առյուծի մի կորյուն մռնչաց նրա վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ Սամփսոնն իր հոր և մոր հետ Թամնաթա իջավ. եկան մինչև Թամնաթայի այգիները, և ահա մի առյուծի կորյուն մռնչալով ելավ նրա դեմ։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:5
10 Խաչաձեւ Հղումներ  

Բազում գործեր կատարած կաբեեղացի մի զորավոր մարդու՝ Հովիդայեի որդի Բանեան սպանել էր մովաբացի Արիելի երկու որդիներին։ Նա, ձյունոտ մի օր փոսի մեջ իջնելով, առյուծ էր սպանել։


Հովիդայեի որդի Բանեասը հզոր մարդու որդի էր։ Նա բազում գործեր արեց Կասբեելում։ Նա սպանեց Արիել Բանիայի երկու որդիներին։ Նա էր նաև, որ մի ձյունոտ օր իջավ և փոսի մեջ սպանեց առյուծին։


Արդարներն արմավենու պես կծաղկեն, Լիբանանի մայրիների պես բազում կլինեն։


Նրա վրա մռնչացին և իրենց ձայներն արձակեցին առյուծները, որոնք ավերակ դարձրին նրա երկիրը։ Նրա քաղաքները կործանվեցին, այլևս բնակիչներ չունեցան։


որոնք հավատո՛վ պարտության մատնեցին թագավորություններ, արդարություն գործեցին, հասան խոստմանը, առյուծների երախներ փակեցին,


Ապա Բաաղից շրջվում է Ասարեսի ծովակողմը, դեպի Սեիր լեռը, հյուսիսից անցնում է Հարիմ քաղաքի հետևով, այսինքն՝ Քասղոնով, իջնում է Արեգ քաղաքն ու անցնում հարավ։


Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։


Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ դա Տիրոջից է, որպեսզի նա վրեժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայելի վրա։


Տիրոջ հոգին աջակցեց նրան, և նա պատռեց առյուծին, ինչպես մի ուլի, թեպետ նրա ձեռքին զենք չկար։ Նա իր արածը չպատմեց իր հորն ու մորը։


ես նրան հետապնդում էի, զարկում և նրա երախից կորզում ոչխարը։ Իսկ եթե ինձ վրա էր հարձակվում, բռնում էի նրա կոկորդից, հարվածում ու սպանում նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ