Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Գաղաադի ծերերն ասացին Հեփթայեին. «Այդպես չէ, մենք քեզ մոտ ենք եկել, որ մեզ հետ գաս, և պատերազմ տանք Ամովնի որդիների դեմ, և մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս առաջնորդ լինես»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Գաղաադի ծերերը Հեփթայեին ասացին. «Հիմա նրա համար ենք քեզ դիմել, որ մեզ հետ գնաս և Ամմոնի որդիների դեմ պատերազմես և մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս գլուխ լինես»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:8
8 Խաչաձեւ Հղումներ  

Հերոբովամ արքան ասաց Աստծու մարդուն. «Աղաչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, աղոթի՛ր ինձ համար, որ ձեռքս դեպի ինձ դառնա»։ Աստծու մարդն աղաչեց Տիրոջ առաջ, և արքայի ձեռքն առաջվա պես դեպի ինքը եկավ։


Արդ, ներե՛ք իմ այս հանցանքը ևս և աղաչե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»։


Այս անգամ էլ փարավոնը կարծրացրեց իր սիրտը և չկամեցավ ժողովրդին արձակել։


Եվ Մովսեսն ու Ահարոնը դուրս ելան փարավոնի մոտից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը, որպեսզի գորտերը հեռանան ըստ փարավոնի սահմանած ժամի։


Ինձ համար աղոթե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն։ Եվ կարձակեմ ձեզ. այլևս այստեղ չեք մնա»։


Գաղաադում հաստատված ժողովրդի իշխաններն իրար ասացին. «Այն մարդը, որ սկսի պատերազմել ամովնացիների դեմ, նա՛ թող լինի Գաղաադի բոլոր բնակիչների առաջնորդը»։


Հեփթայեն ասաց Գաղաադի ծերերին. «Եթե դուք ինձ ետ վերադարձնեք Ամովնի որդիների դեմ պատերազմելու, և Տերը նրանց իմ ձեռքը մատնի, իրապե՞ս ես ձեր առաջնորդը կդառնամ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ