Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Դրանից հետո Հուդայի որդիներն իջան պատերազմելու այն քանանացիների դեմ, որ բնակվում էին լեռնային մասում, հարավում և դաշտավայրում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Հետո Հուդայի որդիներն իջան ցած, որ պատերազմեն լեռնակողմում և հարավում ու դաշտավայրում բնակվող քանանացիների դեմ։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:9
7 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ Հեսուն եկավ և կոտորեց Ենակի որդիներին, որ ապրում էին լեռներում, Քեբրոնում ու Դաբիրում, Անովբում և Իսրայելի ու Հուդայի բոլոր լեռնային շրջաններում։ Իրենց քաղաքներով հանդերձ Հեսուն կոտորեց նրանց,


Հեսուն ողջ Իսրայելի հետ Ոդողոմից գնաց Քեբրոն ու բանակ դրեց նրա շուրջը։


Այնուհետև Աբրամը գնաց ու բնակվեց անապատում [𝕸 հարավում]։


Հուդայի որդիները պատերազմեցին Երուսաղեմի դեմ, գրավեցին այն, սրի քաշեցին բնակիչներին և քաղաքն այրեցին հրով։


Հուդան գնաց նաև Քեբրոնում բնակվող քանանացիների վրա, և Քեբրոնը դուրս եկավ նրա դեմ (Քեբրոնի անունն առաջ Կարիաթարբոկ Սեփեր էր)։ Ջարդեցին Սեսիին, Աքիմանին և Թոլմիին՝ Ենակի ժառանգներին։


լեռան վրա, դաշտում, Արաբայում, Ասեդովթում, անապատում, Նագեբում բնակվող քետացիների, ամորհացիների, քանանացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների, հեբուսացիների երկրները.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ