Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Նրանք ասացին իրար. «Ճիշտ չէ մեր արածը, այսօր ավետյաց օր է, իսկ մենք լռո՞ւմ ենք։ Մինչև առավո՞տ սպասենք, որ մեր անօրենության պատիժը կրենք։ Եկե՛ք գնանք թագավորի մոտ և այս ամենը հայտնենք նրան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ իրար ասացին. «Լավ բան չէ մեր արածը. այս օրն ավետիքի օր է, և մենք լռել ենք ու մնում ենք մինչև առավոտյան լույսը. այդ դեպքում մենք հանցավորներ կլինենք. արդ, եկեք գնանք և հայտնենք թագավորի պալատին»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:9
14 Խաչաձեւ Հղումներ  

Կինը գնաց և ասաց իր տիրոջը. «Այսպես է խոսում իսրայելացի աղջիկը»։


Նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսվում, միայն ձիեր ու էշեր էին կապված, իսկ վրանները մնում էին, ինչպես որ կային»։


Քաղաքի դարպասի մոտ կային չորս բորոտ մարդիկ։ Նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ այստեղ նստենք մինչև մեր մահը։


Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։


Բորոտները հասան մինչև բանակատեղիի եզրը, մի վրան մտան, կերան ու խմեցին, արծաթ, ոսկի ու հագուստներ վերցրին, գնացին և տարան թաքցրին դրանք։ Մեկ այլ վրան մտան և այնտեղից էլ վերցրին ու տարան թաքցրին։


Եվ եթե արդարը յոթ անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, իսկ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մեջ։


Սիոնից պիտի սկսեմ և պիտի մխիթարեմ Երուսաղեմին՝ գերությունից վերադարձին։


Լեռների վրա ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղության լուրն է ավետում, ով բարության ավետիսն է բերում և քո փրկության մասին հայտնում՝ Սիոնին ասելով. «Քեզ վրա թագավորելու է Աստված»։


Իսկ եթե այդպես չվարվեք, մեղավոր կհամարվեք Տիրոջ առջև և ձեր մեղքերը կճանաչեք, երբ չարիք հասնի ձեզ։


Հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի։


միայն իր շահը չփնտրի, այլ յուրաքանչյուր ոք՝ նաև ընկերոջ շահը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ