Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Քաղդեացիների զորքը հետապնդեց թագավորին և նրան հասավ Երիքովի Արաբովթ վայրում։ Նրա ամբողջ զորքը նրանից հեռացավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Սակայն քաղդեացիների զորքերն ընկան թագավորի ետևից և Երիքովի դաշտերում հասան նրան, և նրա ամբողջ զորքը ցրվեց նրա մոտից։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:5
14 Խաչաձեւ Հղումներ  

Քաղդեացիների թագավորի զորքերը հետապնդեցին և Երիքովից այն կողմ հասան Սեդեկիա արքային, իսկ նրա բոլոր ծառաները թողեցին հեռացան նրանից։


Նրանց հետապնդեցին քաղդեացիների զորքերը և Երիքովի դաշտում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու բերեցին Եմաթի երկիրը՝ Դեբլաթա, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջ, որը նրա հետ դատաստան տեսավ։


Ինչպես այդ ժանտ թուզը, որն իր դառնության պատճառով չի ուտվում,- այսպես է ասում Տերը,- այդ վիճակին պիտի մատնեմ Հուդայի արքա Սեդեկիային, նրա մեծամեծներին, Երուսաղեմում մնացածներին, այդ երկրում մնացածներին և Եգիպտոսում բնակվողներին։


այլ ասում էիք. «Մենք կփախչենք մեր երիվարներով»։ Դրա համար էլ փախստական պիտի դառնաք։ Ասում էիք. «Մենք կփախչենք մեր արագընթաց երիվարներով»։ Դրա համար առավել արագընթաց պիտի լինեն նրանք, ովքեր ձեզ հալածելու են.


Քաղաքի պարսպի մեջ ճեղք բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերը փախան պարիսպների միջև գտնվող դարպասը տանող ճանապարհով, որը արքունի պարտեզի մոտ էր։ Քաղդեացիները քաղաքը շրջապատել էին։ Թագավորը գնաց Արաբա տանող ճանապարհով։


Բռնեցին թագավորին ու բերեցին Բաբելոնի արքայի մոտ՝ Ռեբղաթա, և արքան նրա դատաստանն արեց։


Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։


Դու էլ նրա ձեռքից չպիտի փրկվես, անպայման պիտի բռնվես ու մատնվես նրա ձեռքը։ Քո աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը, դեմառդեմ պիտի խոսես նրա հետ և գնաս Բաբելոն”։


Հուդան մատնվեց գերության, բազում տառապանքների, նեղության, ստրկության ու ծառայության. նա նստեց հեթանոսների մեջ և հանգիստ չգտավ. թշնամական պաշարման մեջ՝ բոլոր հալածիչները նրա վրա հասան։


Սիոնի դուստրերի ամբողջ վայելչությունը վերացավ. նրանց իշխանները նմանվեցին այն խոյերին, որոնք կեր չեն գտնում. նրանք իրենց այնքան ցանկալի իրերը տվեցին կերակուրների համար, որպեսզի հագեցնեն իրենց մարմինները։ Գնում էին նրանք մտամոլոր, նեղողների առաջն ընկած, հալածիչներից քշված։


Եվ նրա բոլոր օգնականներին, որոնք նրա շուրջն են, նրա բոլոր պաշտպաններին ցրիվ եմ տալու բոլոր կողմերով ու նրանց հետևից սուր եմ քաշելու։


Նաև բոլոր նրանք, ովքեր նրա բոլոր պատերազմներում խույս են տվել, սրով են ընկնելու. իսկ բոլոր նրանց, ովքեր մնալու են, չորս ուղղություններով ցրիվ եմ տալու։ Եվ կիմանաք, որ ես՝ Տերս եմ ասել”»։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Իսրայելի իշխանի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ