Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Ամաններն ու կաթսաները, տաշտերն ու խնկամանները և պղնձե բոլոր անոթները, որոնցով սպասավորություն էին անում, տարան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ վերցրին թաղարները, թիակներն ու պատրույգի մկրատները, խնկի տուփերը և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտամունք էին կատարում։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:14
11 Խաչաձեւ Հղումներ  

Զոհասեղանի ծայրերին եզե՛րք պատրաստիր։ Մոխրի ամանները, տաշտերը, մսահանները, կրակամանները և ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։


Երբ ավարտեցին, արքայի ու Հովիդայեի մոտ բերեցին ավելացած արծաթը, որով Տիրոջ տան համար սպասք, ողջակեզների համար անոթներ և ոսկե ու արծաթե խնկամաններ պատրաստեցին։ Հովիդայեի օրոք միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։


Պատրաստեց զոհասեղանի ամբողջ սպասքը՝ մոխիրի ամանները, մոխրահավաքները, տաշտերը, մսահաններն ու կրակամանները։ Այդ ամբողջ սպասքը պատրաստեց պղնձից։


Դահճապետը վերցրեց արծաթե ու ոսկե բուրվառները և ափսեները,


կասկարաները, վերցնելու ձողերը, կաթսաները, մեծ պատառաքաղներն ու դրանց ամբողջ սպասքը. Քիրամը պատրաստեց մաքուր պղնձից և տարավ Սողոմոնի մոտ՝ Տիրոջ տունը։


Դահճապետն առավ նաև եռոտանիներն ու վերնախարիսխները, պսակներն ու տաշտերը, մսի պատառաքաղներն ու պղնձե ամանեղենը, որոնցով սպասարկում էին։


Դրա յուղամաններն ու յուղամանի տակի ափսեները կպատրաստես մաքուր ոսկուց։


Քիրամը շինեց կաթսաներ, տաք ջրի ամաններ ու կոնքեր։ Քիրամն ավարտեց բոլոր այն գործերը, որ արել էր Տիրոջ տաճարի մեջ Սողոմոն արքայի համար. դրանք են՝


կաթսաներ, տաք ջրի անոթներ, կոնքեր և ամբողջ կահկարասին, որ Քիրամն արել էր Սողոմոն արքայի պատվերով Տիրոջ տան մեջ։ Արքայի տան ու Տիրոջ տան քառասունութ սյուներն ու արքայի բոլոր պատվերները Քիրամը ամբողջապես պղնձից պատրաստեց։ Իսկ թե որքան պղինձ օգտագործեց այդ ամբողջ գործերն անելու համար, հնարավոր չէ ասել, քանի որ դրանց չափ ու սահման չկար։ Անգամ հնարավոր չէ ասել, թե որքան փայլուն պղինձ օգտագործվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ